Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 15 » Արձանագրություն
12:41
Արձանագրություն

Նիստը  կայացել  է  2016թ.   դեկտեմբերի  30-ին:

Նիստին  մասնակցում  էին  խորհրդի  բոլոր  անդամները, խորհրդակցական  ձայնի  իրավունքով  դպրոցի  տնօրեն  Ա.Ազնավուրյանը:

Օրակարգում.

  1. Առաջին  կիսամյակի  ուսումնադաստիարակչական  աշխատանքների  ամփոփում
  2. Ընթացիկ  հարցեր

 

Որոշում  է

2016-2017  ուսումնական  տարվա  1-ին  կիսամյակի  ուսումնադաստիարակչական  աշխատանքները  գնահատել  լավ:

Ընթացիկ  հարցերի  քննարկման  ընթացքում  տիկին  Ազնավուրյանը  նշեց, որ  ՀՀ  ԿԳ  նախարարի  09.12.2013թ.  N1366-Ա/Ք  հրամանով  հաստատվել  է  ՀՀ  հանրակրթական  ուսումնական  հաստատություններում  ոչ  ուսուցչական, վարչական, ուսումնաօժանդակ  անձնակազմի  տիպային  նվազագույն  հաստիքների  ցանկը: Եվ  վերոնշյալ  հրամանի  համաձայն`  101-300  սովորող  ունեցող   դպրոցներում  լաբորանտի  հաստիքը  պետք  էր  սահմանել  1.5  հաստիք, իսկ մեր  հաստատության  հաստատված  հաստիքացուցակով  հատկացվել  էր  1  հաստիք: Տիկին  Ազնավուրյանընշեց, որ  պետք  է  լաբորանտի  հաստիքը  սահմանել  1.5  միավոր  և  0.5  միավորը  տալ  ֆիզիկայի  ուսուցչին: Վերոնշյալ  հարցի  շուրջ  եղան  քննարկումներ:

Հաստատության  կառավարման  խորհուրդը

Որոշում  է

2017թ. հունվարի  1-ից  լաբորանտի  1  հաստիքային  միավորը  փոխարինել  1.5  հաստիքային  միավորով:

Այնուհետև  տիկին  Ազնավուրյանը  կառավարման  խորհրդի  անդամներին  ներկայացրեց  2017թ.-ի  գնումների  պլանի  նախնական  տարբերակը: Վերոնշյալ  հարցի  շուրջ  եղան  քննարկումներ:

Հաստատության  կառավարման  խորհուրդը

Որոշում  է

Հավանություն  տալ  2017թ.-ի  գնումների  պլանի  նախնական  տարբերակին  և  հանձնարարել  տնօրենին  սահմանված  ժամկետում  տեղադրել  gnumner.am  կայքում:

 

 

 

 

Դիտումներ: 489 | Ավելացրեց: BGO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qpnfld  
0
lipitor pills <a href="https://lipiws.top/">lipitor order online</a> order lipitor pill

Անուն *:
Email *:
Կոդ *: