Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 12 » Արձանագրություն
10:51
Արձանագրություն

Մանկավարժական  խորհրդի  հերթական  նիստը  կայացել  է  2017թ. ապրիլի  28-ին: Նիստին  մասնակցում  էին  խորհրդի  21  անդամներ, բացակա  էր  Էլմիրա  Սարգսյանը:  Նիստին  մասնակցում  էր  նաև  աշակերտական  խորհրդի  նախագահ  Անի  Քայայանը:

Օրակարգում

  1. Օլիմպիադայի  արդյունքների  քննարկում:

                       (զեկուցող` ուսումնական  աշխատանքի  գծով  տեղակալ)

  1. §Նախնական  զինվորական  պատրաստություն¦  առարկայի  դասավանդման  դրվածքը, արդյունքների  քննարկում:

                                                          (զեկուցող` տնօրեն)

  1. Ուսումնական  տարվա  ընթացքում  բացակայած  սովորողի  հաջորդ  դասարան  կամ  հանրակրթության  հաջորդ  աստիճան  փոխադրման  մասին (120-200  ժամ  դասերից  բացակայած  սովորողներ):

                             (զեկուցող` ուսումնական  աշխատանքի  գծով  տեղակալ)

  1. Ընթացիկ  հարցեր:

Որոշում  է

Հանձնարարել 

  1. մասնախմբերի  անդամներին`

հայտնաբերել  տաղանդավոր, շնորհալի  և  ստեղծագործական  կարողություններ  ունեցող  սովորողներին  և  նրանց  հետ  կազմակերպել  անհատական  աշխատանքներ:

  1. ուսուցիչներին`

զարգացնել  սովորողների  հետաքրքրությունները  ուսումնական  առարկաների  նկատմամբ  և  նպաստել  այդ  առարկաներից  խորը  և  կայուն  գիտելիքների  ստացմանը:

  1. առարկայական  օլիմպիադայի  հանրապետական  փուլ  անցած  սովորողներին  խրախուսել` նրանց  պարգևատելով  գեղարվեստական  գրքերով:

Որոշում  է

§Նախնական  զինվորական  պատրաստություն¦  առարկայի  դրվածքը  2016-2017  ուսումնական  տարում  գնահատել  գերազանց:

Որոշում  է

 

  1. Հանձնարարել`

10-12-րդ   դասարանների  դասղեկներին`

ուսումնական  տարվա  ընթացքում  բացակայած  սովորողների (120-200  ժամ)  տվյալները  մինչև  2017թ. մայիսի  12-ը  ներկայացնել  տնօրենի  ուսումնական  աշխատանքի  գծով  տեղակալին:

  1. Հաստատության  10-րդ  դասարանի  հոսքային  առարկաների  փոխադրական  քննությունները  անցկացնել  գրավոր:
Դիտումներ: 421 | Ավելացրեց: BGO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Snuxyj  
0
lipitor 10mg ca <a href="https://lipiws.top/">lipitor 10mg pill</a> order atorvastatin 80mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: