12:07 Կառավարման խորհրդի արձանագրություն | |
Արձանագրություն թիվ 14
Նիստը կայացել է 2018թ.-ի հունվարի 30-ին: Օրակարգում. Ուսումնական հաստատության կառավարման խորհրդի արձանագրությունների մասին
Որոշում
Ուսումնական հաստատության կառավարման խորհրդի արձանագրությունների մատյանը դնել գործածության մեջ 2018թ.-ի հունվարի 30-ից:
2.Ուսումնական հաստատության 2018 հաշվետու տարվա ամենամյա /տարեկան/ ծախսերի նախահաշվի փոփոխված տարբերակի մասին
Որոշում Հավանություն տալ հաստատության 2018 հաշվետու տարվա ամենամյա /տարեկան/ ծախսերի փոփոխված նախագծի տարբերակին:
3.1-ին կիսամյակի ուսումնադաստիարակչական աշխատանքների մասին
Որոշում
1.Հավանություն տալ հաստատության 1-ին կիսամյակում կատարված ուսումնադաստիարակչական աշխատանքների կատարողականին: 2.Հաստատության տնօրենին` արտաքին գնահատման արդյունքները ավելի բարձր ցուցանիշների հասցնելու նպատակով հանձնարարել ուսուցիչներին իրականացնել սովորողների ուսումնական ձեռքբերումների վերահսկում` արդյունքների գնահատման ժամանակակից մեթոդների և միջոցների կիրառմամբ: 3.Հաստատել «Մասիսի հ. 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի դասավանդողների աշխատաժամանակի շաբաթական բեռնվածության կողմնորոշիչ աղյուսակը:: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |