Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 23 » Կառավարման խորհրդի արձանագրություններ
13:00
Կառավարման խորհրդի արձանագրություններ

Արձանագրություն թիվ 16

Կառավարման խորհրդի նիստը կայացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին

Օրակարգում՝

  1. Կառավարման խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա աշխատակարգի հաստատում:
  2. Հաստատության հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին հավանություն տալու մասին:
  3. Ուսումնական հաստատության 2017-2018 ուսումնական տարվա ներքին գնահատման հաշվետվության մասին:
  4. Ընթացիկ հարցեր:

 

Որոշում՝

 

  1. Գործող կարգի համաձայն հաստատել հաստատության կառավարման խորհրդի  հետևյալ աշխատակարգը.

 ա) խորհրդի հերթական նիստերը հրավիրել երեք ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երրորդ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում:

բ) խորհրդի արտահերթ նիստերը հրավիրել գարծաղ կարգի համաձայն:

  1. Հավանություն տալ ներկայացված  2018-2019 ուսումնական տարվա աշխատողների տարիֆիկացիոն  (դրուքաչափային) ցուցակին, ըստ որի՝ ընթացիկ ուսումնական տարում դպրոցում՝
      1. գործելու են 8 (ութ) դասարաններ՝ 206 (երկու հարյուր վեց) սովորողներով:
      2. աշխատելու են 21(քսանմեկ) ուսուցիչներ
      3. 10-12-րդ դասարաններում դասաժամերը կազմում են  383 (երեք հարյուր ութսուներեք)  դասաժամ
      4. աշխատելու են 12 (տասներկու) տեխնիկական, ապասարկող աշխատողներ
      5.  
  2. Խորհրդի որոշումը սահմանված կարգի համաձայն ներկայացնել լիազորված կառավարման մարմնին:
  3. Հաստատության 2017-2018 ուսումնակն տարվա ներքին գնահատման հաշվետվության արդյունքները գնահատել  <<լավ>>:
  4. Հավանություն տալ տնօրենի տեղակալների, մ/մ ղեկավարների, դասղեկների և մանկավարժների  2017- 2018 ուսումնական տարվա հաշվետվություններին:

 

 

Արձանագրություն թիվ 17

Կառավարման խորհրդի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի  8-ին

Օրակարգում՝

              1. 2019 թվականի բյուջեի նախնական տարբերակի քննարկում:
              2. Հաստատության երրորդ  եռամսյակի  ծախսերի և եկամուտների շարժի ամփոփում:
              3. Ընթացիկ հարցեր:

Որոշում՝

  1. 2019 թվականի բյուջեի նախնական տարբերակը ներկայացնել հանրային քննարկման:
  2. Հաստատության հաշվապահ Հ. Մուրադյանի հաղորդումը՝ 2018 թվականի երրորդ եռամսյակի ծախսերի և եկամուտների շարժի մասին, ընդունել ի գիտություն:
Դիտումներ: 6 | Ավելացրեց: BGO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: