Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 227
Ցուցադրված նյութերը: 1-15
Էջեր: 1 2 3 ... 15 16 »

Գնումներ | Դիտումներ: 475 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 09.11.2018 | Մեկնաբանություններ (4)

 

ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՐ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԷԻՆ ԵՊՀ

Ավագ դպրոցի ուսուցիչներ` Զ.Գրիգորյանի և Ռ.Բարսեղյանի նախաձեռնությամբ  մի խումբ սովորողներ  այցելեցին Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետներում և լսեցին դասախոսություններ:

Այցի նպատակն ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն էր:

 

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 395 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 07.11.2018 | Մեկնաբանություններ (3)

 24.10.2018թ. տեղի ունեցավ հանդիպում աշակերտական խորհրդի և  Project Harmony-ի ներկայացուցիչների հետ: Նպատակը` սովորողներին մասնագիտական  կողմնորոշման ճիշտ ուղղորումներ տալն էր: Սլաքը հատկապես ուղղված էր արդարության ոլորտին: Ծրագրի ներկայացուցիչները  իրենց օրինակով  փորձեցին բացատրել այդ ոլորտում աշխատելու բարդություններն ու առավելությունները: Տեղի ունեցավ  հետաքրքիր քննարկում, որի արդյունքում շատերը փոխեցին իրենց կողմնորոշումը: 

Մեր առօրյան | Դիտումներ: 489 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 07.11.2018 | Մեկնաբանություններ (2)

 

Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած §Հանդիպում բժշկի հետ¦ խորագիրը կրող համագործակցային դաս ` §Վերարտադրողական առողջություն և սեռավարակներ¦ թեմայով:  Մասիս քաղաքի հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Մ.Ենգբարյանը  միշտ սիրով է համագործակցել ավագ դպրոցի հետ և մասնագիտական հետաքրքիր և սպառիչ պատասխաններ տվել սովորողների  հարցերին: Այս անգամ ևս անբռնազբոսիկ և անմիջական զրույցի ընթացքում  սովորողները  ստացան իրենց հետաքրքրող  հարցերի պատասխանները:

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 383 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 01.11.2018 | Մեկնաբանություններ (1)

 

Այսօր ֆուտբոլը դարձել է արդիական կյանքի անբաժանելի բաղադրիչը, քանի որ այն համարվում է ամենամեծ թվով հանդիսատեսն ունեցող սպորտաձևը:

 21.10.2018թ. ֆիզկուլտուրայի ուսուցչի և ԱԽ-ի սպորտային հանձնախմբի նախաձեռնությամբ  մեկնարկեց ֆուտբոլի աշնանային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էր 8 թիմ, որոնք ունեին փայլուն պատրաստականություն: Նախապես անցկացվեց վիճակահանություն և դպրոցական ֆուտբոլային առաջնությունը համարվեց բացված:

Ըստ վիճակահանության առաջին խաղը անցկացվեց  11-րդ բնագիտական և հումանիտար 1 հոսքերի միջև: Անզիջում պայքարում 7:8 հաշվով խաղն ավարտվեց`  ի օգուտ բնագետների:

Խաղից անմիջապես հետ կայացավ 2-րդ խաղը, որտեղ մրցում էին  10-րդ բնագիտական և ընդհանուր հոսքերը:Այն  ավարտվեց 9:7 հաշվով`  ի օգուտ ընդհանուրների:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 402 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 24.10.2018 | Մեկնաբանություններ (1)

  

2018թ. հոկտեմբերի 10-ին Մասիս քաղաքի հ.5 ավագ դպրոցում տոնական տրամադրություն Էր:Անսովոր, բայց հաճելի խառնաշփոթ էր միջանցքներում.բոլորը մեծ ոգևորությամբ էին սպասում  աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին.հատկապես 10-րդ դասարանցիները, որովհետև որպես ընտրող  հանդես էին գալիս առաջին անգամ: Դա որքան հետաքրքիր, նույնքան էլ հուզիչ էր:

Ավելի լարված էին թեկնածուները` Գեորգի Պետրոսովը, Հրաչյա Հարությունյանը և Մարիամ Մինասյանը: Բոլորն էլ ունեին հետաքրքիր և կառուցողական ծրագրեր:Իսկ արդյունքներին սպասում էին սրտի մեծ թրթիռով: Հանձնաժողի  անդամները նույնպես լարված էին, քանի որ արդար ընտրությունները մեծապես կախված  էին  հենց իրենց անաչառ աշխատելաոճից:

 

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 427 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2018 | Մեկնաբանություններ (2)

 Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանում բացվել էր Ֆրանկոֆոն ավան, որտեղ համապատասխան տաղավարներով իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն էին ներկայացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։ «Ֆրանկոֆոնիայի ավան» այցելեցին նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները ֆրանսերենի ուսուցչուհու նախաձեռնությամբ: Այնտեղից վերադարձան ֆրանսիական ոգով և տոնական տրամադրությամբ:

Մեր առօրյան | Դիտումներ: 486 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.10.2018 | Մեկնաբանություններ (1)

 2018թ. թվականի հոկտեմբերի 8-ին Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները ֆրանսերենի ուսուցչուհու ուղեկցությամբ ներկա գտնվեցին Համազգային թատրոնում ֆրանսիական մշակույթով ոգեշնչված   Tout est possible (Ամեն ինչ հնարավոր է)  ներկայացմանը, որին ներկա էին պատվավոր ֆրանկոֆոն հյուրեր:

Մեր առօրյան | Դիտումներ: 448 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.10.2018 | Մեկնաբանություններ (1)

 

7.10.018թ. Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ`  եկեղեցու օծման երրորդ տարեդարձի առթիվ: Պատարագին սիրով մասնակցեցին նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները:
Սուրբ Պատարագի ավարտից հետո  եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում:  Երաժշտական կատարումները օրվան հաղորդեցին  տոնական տրամադրություն:

Մեր առօրյան | Դիտումներ: 384 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.10.2018 | Մեկնաբանություններ (1)

Մասիսի քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից §Ուսուցչի օրվա ¦ առթիվ պատվոգրով է պարգևատրվում Մասիսի հ.5 ավագ դպրոցի ուսուցչուհի Նելլի Ասոյանը` մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար:

Մեր առօրյան | Դիտումներ: 421 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 09.10.2018 | Մեկնաբանություններ (1)

 Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության Libres ensemble (  Ազատ միասին)  ծրագիրն իր շուրջն է միավորում բոլոր ֆրանկոֆոն երկրների տվյալ ծրագրով վերապատրաստված ուսուցիչներին: Վերապատրաստողները զբաղվում են   Libres ensemble-ի      արժեքների տարածմամբ: Այդ ծրագրի շրջանակում Մասիսի հ.5 ավագ դպրոցում իրականացվեց  ֆրանսերենով դասընթաց, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել ծրագրի հետ, ինչն էլ կնպաստի ֆրանսերենի տարածմանն  ու զարգացմանը: Դասընթացը հիմնված էր ոչ ավանդական մեթոդների կիրառման վրա: Ծրագրի շրջանակներում խոսվեց    Libres ensemble-ի    3 հիմնական արժեքների՝     հարգանքի, ազատության և համերաշխության  մասին: Ըստ այդ արժեքների, մասնակիցները բաժանվեցին 3 խմբի:  Յուրաքանչյուր խումբ  ներկայացրեց  տվյալ արժեքը իր պատկերացմամբ՝ պաստառների և արձանների միջոցով:  Դասընթացն իրականացվեց ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ենգոյանի  և §Ազատ միասին¦  ծրագրի ավագ վերապատրաստող Մարգարիտա Խաչատրյանի կողմից:

Մեր առօրյան | Դիտումներ: 442 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 04.10.2018 | Մեկնաբանություններ (1)

 Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության Libres ensemble (  Ազատ միասին)  ծրագիրն իր շուրջն է միավորում բոլոր ֆրանկոֆոն երկրների տվյալ ծրագրով վերապատրաստված ուսուցիչներին: Վերապատրաստողները զբաղվում են   Libres ensemble-ի      արժեքների տարածմամբ: Այդ ծրագրի շրջանակում Մասիսի հ.5 ավագ դպրոցում իրականացվեց  ֆրանսերենով դասընթաց, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել ծրագրի հետ, ինչն էլ կնպաստի ֆրանսերենի տարածմանն  ու զարգացմանը: Դասընթացը հիմնված էր ոչ ավանդական մեթոդների կիրառման վրա: Ծրագրի շրջանակներում խոսվեց    Libres ensemble-ի    3 հիմնական արժեքների՝     հարգանքի, ազատության և համերաշխության  մասին: Ըստ այդ արժեքների, մասնակիցները բաժանվեցին 3 խմբի:  Յուրաքանչյուր խումբ  ներկայացրեց  տվյալ արժեքը իր պատկերացմամբ՝ պաստառների և արձանների միջոցով:  Դասընթացն իրականացվեց ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ենգոյանի  և §Ազատ միասին¦  ծրագրի ավագ վերապատրաստող Մարգարիտա Խաչատրյանի կողմից:

Մեր առօրյան | Դիտումներ: 402 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 04.10.2018 | Մեկնաբանություններ (1)

Ոստիկանությունը չափազանց կարևորում է անչափահասների իրավական դաստիարակության խնդիրը, այդ պատճառով անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները  կանխարգելելու, վերջիններիս իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև նրանց կողմից կատարվող իրավախախտումները կանխարգելելու, հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպքերը բացառելու նպատակով՝  ս/թ սեպտեմբերի 14-ին ժամը 1100-ին, ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջ. Մարությանը, ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ա. Սարգսյանը, ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի դպր. ավագ տեսուչ,  ոստիկանության մայոր Վ. Սիմոնյանը <<Մասիսի հ.5 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի սովորողների շրջանում անցկացրեցին <<Դասը վարում է ոստիկանը>> խորագրով միջոցառում:

Մեր առօրյան | Դիտումներ: 414 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 20.09.2018 | Մեկնաբանություններ (1)

<<Մասիսի հ.5 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի սովորողների շրջանում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում  ս/թ սեպտեմբերի 18-ին  ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ տեսուչ,  ոստիկանության մայոր Վ. Սիմոնյանը, ՃՈ ավագ տեսուչ,  ոստիկանության  մայոր Դավիթ Լյովայի Արշակյանը  և տեսուչ, ոստիկանության կապիտան Հայկ Ստեփանի Մեծոյանը անցկացրեցին  ճանապարհային երթևեկության կանոների վերաբերյալ ուսուցողական դասընթաց:

Մեր առօրյան | Դիտումներ: 373 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 20.09.2018 | Մեկնաբանություններ (1)

1-15 16-30 31-45 ... 211-225 226-227