Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշակերտական խորհուրդ

Սովորողները պետք է ընտրեին դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ

 Հոկտեմբերի 9-ին արտասովոր եռուզեռ էր Մասիսի N5 ավագ դպրոցում: Սովորողները պետք է ընտրեին դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ: Ընթանում էր համառ պայքար 4 թեկնածուների միջև: Թեկնածուներից յուրաքանչյուրը, նախապես անցկացնելով քարոզարշավ, ներկայացրել էր բազմաբովանդակ ծրագիր՝ դպրոցի առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Ընտրատեղամասը բացվեց հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ին: Որպես դիտորդներ հրավիրված էին Մասիսի քաղաքապետ Դ.Համբարձումյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մասիսի N1, 2, 4. 6 հիմնական դպրոցների ԱԽ-ի նախագահները: Ընտրություններն անցան ազատ և անկաշկանդ մթնոլորտում, առանց լուրջ խախտումների:Ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Միրզոյանը:
Դե ինչ․․․ Հետևում մնացին Մասիսի N5 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը, ԱԽ-ի նախագահի թեկնածուների առաջադրումը, քարոզարշավն ու հնադիպումները և խորհրդի նախագահի ընտրությունները։ Մնում է կյանքի կոչել ԱԽ-ի և նախագահի ծրագրերն ու գաղափարները՝ մաղթելով նրանց ստեղծագործական ուժ ու եռանդ։

Կատեգորիա: Աշակերտական խորհուրդ | Ավելացրեց: BGO (19.10.2017)
Դիտումներ: 3 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: