Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Դասընթաց

 Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության Libres ensemble (  Ազատ միասին)  ծրագիրն իր շուրջն է միավորում բոլոր ֆրանկոֆոն երկրների տվյալ ծրագրով վերապատրաստված ուսուցիչներին: Վերապատրաստողները զբաղվում են   Libres ensemble-ի      արժեքների տարածմամբ: Այդ ծրագրի շրջանակում Մասիսի հ.5 ավագ դպրոցում իրականացվեց  ֆրանսերենով դասընթաց, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել ծրագրի հետ, ինչն էլ կնպաստի ֆրանսերենի տարածմանն  ու զարգացմանը: Դասընթացը հիմնված էր ոչ ավանդական մեթոդների կիրառման վրա: Ծրագրի շրջանակներում խոսվեց    Libres ensemble-ի    3 հիմնական արժեքների՝     հարգանքի, ազատության և համերաշխության  մասին: Ըստ այդ արժեքների, մասնակիցները բաժանվեցին 3 խմբի:  Յուրաքանչյուր խումբ  ներկայացրեց  տվյալ արժեքը իր պատկերացմամբ՝ պաստառների և արձանների միջոցով:  Դասընթացն իրականացվեց ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ենգոյանի  և §Ազատ միասին¦  ծրագրի ավագ վերապատրաստող Մարգարիտա Խաչատրյանի կողմից:

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (04.10.2018)
Դիտումներ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: