Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Սարդարապատ

  

Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած` հայությունը 1918թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել և Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկել արևելահայությանը: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը

Էքսկուրսիան այն մասին էր, թե ինչպես Մայիսյան հերոսամարտում հայերը ջախջախիչ հակահարվածով թուրք բռնակալներին ետ շպրտեցին մեր երկրի արևելյան հատվածից և հերոսացան՝ հայոց պատմության մեջ ևս մեկ փառավոր էջ ավելացնելով:
 

Համաձայն բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլկերի, եթե հայերը պարտվեին Սարդարապատի ճակատամարտում, ապա ամենայն հավանականությամբ Հայաստան անունը կհիշվեր որպես պատմական աշխարհագրական անվանում և ուրիշ ոչինչ:
 

Բացի պատմական էքսկուրսից, 10-րդ հումանիտար հոսքի սովորողները  մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նաև համալիրի ճարտարապետական լուծումներին
Աշակերտների վրա անգնահատելի ազդեցություն ունեցավ թանգարան այցելությունը, որտեղ ծանոթացան հերոսամարտի մասնակիցների անձնական իրերին, գրառումներին, տեսան լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են համահայկական հերոսամարտի:
Էքսկուրսիան բովանդակալից էր ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանող կարևորագույն քայլ:

 

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (29.05.2018)
Դիտումներ: 305 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Diwanw  
0
lipitor 40mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor ca</a> buy atorvastatin 10mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: