Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ

  Հունիսի 27-ին Մասիսի №5 ավագ դպրոցի XII բնագիտական դասարանում տոնական տրամադրություն էր:Դասարանը պատրաստվում է դաս-միջոցառման` նվիրված բանակի 25-ամյակին: Դաս-միջոցառումը կազմակերպել էին հայ գրականության ուսուցչուհի Դ.Առաքելյանը և ռազմագիտության ուսուցիչ Ց.Հովհաննիսյանը: Հայ գրականության դասի թեման «Սասունցի  Դավիթ» էպոսի ամփոփումն էր:  Ուսուցչուհին իր ելույթում նշեց,որ այսօրվա երիտասարդությունը Սասնա դյուցազունների գործի շարունակողներն են,նրանք այն մարտիկներն են,որ չեն հանդուրժում ոչ մի բռնություն: Ռազմագիտության ուսուցիչը և  սովորող Վարդուհի Գալուստյանը  պատմեցին բանակի փառավոր  անցյալի  և ներկայի  մասին:Դասը ուսանելի  էր` հայեցի դաստիարակության փայլուն  օրինակ: Այն սովորողներին փոխանցեց  հայ զինվորին բնորոշ  մարտական  և բարձր  կամային հատկանիշներ:

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (01.02.2017)
Դիտումներ: 254 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: