Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Շնորհավոր տո՛նդ, Մասիս

  

Նոյեմբերի 10-ին  տոնական տրամադրությամբ  և մեծ ոգևորությամբ Մասիսի N5 ավագ դպրոցը մասնակցեց հարազատ քաղաքի տոնին: Քաղաքի հրապարակում տեղակայված տաղավարներից մեկն էլ  իր հայկական ավանդական կերակուրներով  ու քաղցրավենիքներով զարդարել էր  ավագ դպրոցի հյուրասեր աշխատակազմն ու սովորողները, ովքեր գեղեցիկ բարեմաղթանքներով և  հյուրասիրությամբ շնորհավորեցին քաղաքապետ` Դ.Համբարձումյանին` նշելով, որ  նրա շնորհիվ ավելի գունառատ ու հագեցած է դառնում  քաղաքի առօրյան՝ համալրելով անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններն ու մտահաղացումները:

Այս տոնը ոչ միայն  Մասիսի  կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլ նաև հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել և արվելու է քաղաքի  լուսավոր ապագան երաշխավորելու համար:

 

 

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (13.11.2017)
Դիտումներ: 377 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Pukxia  
0
order lipitor 10mg sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg pill</a> buy cheap generic lipitor

Անուն *:
Email *:
Կոդ *: