Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Խորհրդակցություն

 

2017թ  սեպտեմբերի 7-ին` ժամը 1500-ին,   Մասիսի N5  ավագ դպրոցում  տեղի ունեցավ  դասղեկների  խորհրդակցություն: Խորհրդակցությունն անցկացվեց դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի կողմից:Նա ներկայացրեց, որ  դասղեկի գործունեության հիմնական նպատակը սովորողների համար այնպիսի միջավայրի ապահովումն է, որտեղ նրանք հնարավորություն կունենան ինքնաբացահայտվելու, զարգացնելու սեփական  կարողություններն  ու հմտությունները, ինչը կնպաստի նրանց`  որպես  անհատի կայացմանը  և հետագայում  հասարակության մեջ արդյունավետ ինտեգրմանը: Խոսվեց նաև դասղեկի  ընթացիկ  աշխատանքների  և  փաստաթղթերի մասին:Նշվեց ամենօրյա, ամենշաբաթյա, ամեամսյա աշխատանքների, դասղեկների բաց ժամերի, էքսկուրսիաների  և միջոցառումների մասին: Տրվեցին խորհուրդներ դասղեկներին: Բազմաթիվ  քննարկումներից և պարզաբանումներից հետո փոխտնօրենը  խորհրդակցությունը ավարտեց հետևյալ խոսքերով.

-Հիշե՛ք, որ յուրաքանչյուր երեխա իր ներաշխարհն ունի, իր հետաքրքրությունները, ուրախություններն ու տխրությունները, կպչուն մի՛ եղեք:

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (11.09.2017)
Դիտումներ: 356 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: