Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշակերտական խորհուրդ

Նյութերը ենթաբաժնում: 23
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

  

2018թ. հոկտեմբերի 10-ին Մասիս քաղաքի հ.5 ավագ դպրոցում տոնական տրամադրություն Էր:Անսովոր, բայց հաճելի խառնաշփոթ էր միջանցքներում.բոլորը մեծ ոգևորությամբ էին սպասում  աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին.հատկապես 10-րդ դասարանցիները, որովհետև որպես ընտրող  հանդես էին գալիս առաջին անգամ: Դա որքան հետաքրքիր, նույնքան էլ հուզիչ էր:

Ավելի լարված էին թեկնածուները` Գեորգի Պետրոսովը, Հրաչյա Հարությունյանը և Մարիամ Մինասյանը: Բոլորն էլ ունեին հետաքրքիր և կառուցողական ծրագրեր:Իսկ արդյունքներին սպասում էին սրտի մեծ թրթիռով: Հանձնաժողի  անդամները նույնպես լարված էին, քանի որ արդար ընտրությունները մեծապես կախված  էին  հենց իրենց անաչառ աշխատելաոճից:

 

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 427 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2018 | Մեկնաբանություններ (2)

  Այսօր Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղի ունեցավ  Սրբոց Վարդանանց  տոնին նվիրված միջոցառում, որը կրում էր §Սրբոց նահատակած հիշատակին¦ խորագիրը: Զեկույցով հանդես եկավ  պատմության ուսուցիչ Վ.Խաչատրյանը: Այն նվիրված էր 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին: Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ ակտիվ մասնակիցները հետագայում իրենց պատվավոր  տեղը գտան  Հայ Առաքելական եկեղեցու տոնելի  սրբերի ցանկում` ձեռք բերելով  §հայրենիքի սուրբ նահատակներ¦  հավաքական անունը, ովքեր հանուն հավատի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին: Այսօր Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղի ունեցավ  Սրբոց Վարդանանց  տոնին նվիրված միջոցառում, որը կրում էր §Սրբոց նահատակած հիշատակին¦ խորագիրը: Զեկույցով հանդես եկավ  պատմության ուսուցիչ Վ.Խաչատրյանը: Այն նվիրված էր 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին: Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ ակտիվ մասնակիցները հետագայում իրենց պատվավոր  տեղը գտան  Հայ Առաքելական եկեղեցու տոնելի  սրբերի ցանկում` ձեռք բերելով  §հայրենիքի սուրբ նահատակներ¦  հավաքական անունը, ովքեր հանուն հավատի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին:

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 318 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 02.05.2018 | Մեկնաբանություններ (1)

 

Մասիսի հ.5 ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում  2.03.2018թ. կայացավ §Մասնագիտական կողմնորոշում¦ թեմայով դասընթաց:

Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմը գործառույթ է, որի նպատակն է անձին տրամադրել համակարգված տեղեկատվության աշխատակարգի առկա իրավիճակի և զարգացման միտումների , կրթության համակարգի  ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների առանձին որակների և հակումների վերաբերյալ` ձեզ հնարավորություն ընձեռելով  կայացնել գիտակցված և արդյունավետ որոշում:

Սովորողները §Ի±նչ մասնագիտության համար ես ստեղծված¦ թեստի հարցերին պատասխանում էին անհատական համակարգիչներով: Դասընթացի խնդիրն էր ընտրել մասնագիտության  ընտրության առավել ճիշտ մոտիվը, այսինքն  այն հիմնական պատճառը, որով  սովորողները պետք է  առաջնորդվեն  մասնագիտությունն ընտրելիս:

Դասընթացը հնարավորություն տվեց շտկել, փոփոխել  աշակերտների պատկերացումները այս կամ այն մասնագիտության վերաբերյալ:

 

 

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 373 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.03.2018 | Մեկնաբանություններ (1)

  Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և արդեն մի քանի տարի է`  նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Դպրոցում գործող ԱԽ-ն` Ց.Ստեփանյանի ղեկավարությամբ,  շնորհավորական խոսքով հանդես եկան գրադարանում,որից հետո տեղի ունեցավ Նար-Դոսի §Ես և նա¦ վիպակի քննարկումը: 

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 400 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 21.02.2018 | Մեկնաբանություններ (1)

  Հոկտեմբերի 9-ին արտասովոր եռուզեռ էր Մասիսի N5 ավագ դպրոցում: Սովորողները պետք է ընտրեին դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ: Ընթանում էր համառ պայքար 4 թեկնածուների միջև: Թեկնածուներից յուրաքանչյուրը, նախապես անցկացնելով քարոզարշավ, ներկայացրել էր բազմաբովանդակ ծրագիր՝ դպրոցի առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Ընտրատեղամասը բացվեց հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ին: Որպես դիտորդներ հրավիրված էին Մասիսի քաղաքապետ Դ.Համբարձումյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մասիսի N1, 2, 4. 6 հիմնական դպրոցների ԱԽ-ի նախագահները: Ընտրություններն անցան ազատ և անկաշկանդ մթնոլորտում, առանց լուրջ խախտումների:Ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Միրզոյանը:
Դե ինչ․․․ Հետևում մնացին Մասիսի N5 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը, ԱԽ-ի նախագահի թեկնածուների առաջադրումը, քարոզարշավն ու հնադիպումները և խորհրդի նախագահի ընտրությունները։ Մնում է կյանքի կոչել ԱԽ-ի և նախագահի ծրագրերն ու գաղափարները՝ մաղթելով նրանց ստեղծագործական ուժ ու եռանդ։

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 516 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Հայոց բանակի 25-ամյակի նախօրյակին  Մասիսի №5 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը  այց էր կազմակերպել №109  զորամաս և Եռաբլուր:

Սովորողները շրջեցին  զորամասում, ծանոթացան  զորամասի առօրյային, զինվորներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը, նաև ցուցադրեցին իրենց գիտելիքները ` զենք  քանդել-հավաքելով, օրապահի պարտականությունների  ու փաստաթղթերի մասին խոսելով: Վերջում սովորողները հրամանատարությանը հանձնեցին  փոքրիկ հուշանվեր և մաղթեցին խաղաղ ծառայություն:

Իրենց հարգանքի տուրքը զոհված զինվորներին  ու ազատամարտիկներին մատուցեցին  Եռաբլուրում:

Թող հայոց զինվորը ծառայի խաղաղ  պայմաններում: Ուժ ու կորով զինվորիս`  հանուն հայրենիքի գիշեր ու զօր տարվող պատասխանատու ու պատվաբեր գործում:

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 359 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 30.01.2017 | Մեկնաբանություններ (1)

 

18.11- 10.12 դպրոցում անցկացվեց վոլեյբոլ և ֆուտբոլ մարզախաղերից աշնանային դպրոցական առաջնություն:Մրցանակային տեղեր գրավվեցին՝
ֆուտբոլ- «լավագույն դարպասապահ»՝ Յուրի Հարությունյանը(10բն),«լավագույն ֆուտբոլիստ»՝ Տիգրան Հովսեփյանը(10հ),«լավագույմ թիմ»`10-րդ հումանիտարը:
Վոլեյբոլ-«լավագույն վոլեյբոլուհի»՝ Էլեն Մելքոնյանը(12հ),«լավագույն թիմ»՝ 12-րդ բնագիտական դասարանը:Հաղթող թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և գավաթներով:Պարգևատրությունը կատարեց ԱԽ-ի նախագահը և ֆիզկուլտուրայի ուսուցչուհին:

 
Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 374 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 11.01.2017 | Մեկնաբանություններ (1)

  Հաշված օրերից Ամանորն է՝ լի անակնկալներով ու հեքիաթային տպավորություններով. յուրաքանչյուրս էլ սպասում ենք Ամանորին,յուրաքանչյուրս՝ յուրովի:
Եկեք բոլորս սպասենք Ամանորյա հրաշքների իրականացմանը, ժպիտով ու խանդավառությամբ դիմավորենք 2017-ը:
Ուստի թող գալիք տարում իրականանան բոլոր երազանքները, թող ամեն բացվող օր բերք ու բարիք, խինդ ու ծիծաղ բերի յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր անձի:
Թող 2017 թվականը շրջադարձային լինի մեր ազգաբնակչության կյանքում, մեր երկրում և ամենուր,խաղաղությունն ու անդորրը տիրի յուրաքանչյուր օջախում, երկրում ու ողջ աշխարհում:
Թող 2017 թվականը բոլորի համար լինի անհուն բերկրանքի, սիրո ակնթարթների ու գեղեցկության տարի:
Նոր Տարի, մենք սպասում ենք քո հրաշքներին…Շնորհավոր....

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 329 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 11.01.2017 | Մեկնաբանություններ (1)

 Մասիսի N5 ավագ դպրոցում աշակերտական խորհուրդը կազմակերպել էր լռության րոպե` նվիրված 1988թ-ի դեկտեմբերի 7-ի զոհերի հիշատակին: Հնչեց Շառլ Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստան>> երգը, որից հետո աշակերտական խորհրդի նախագահ Անի Քայայանը խոսեց 28 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքի մասին և այդ լռության րոպեն հայտարարվեց հենց 11- անց 41-րոպեին:Ինչքան էլ ցավ ու պատերազմ ենք տեսել, այնուամենայնիվ, կանք, ապրում ենք:

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 341 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 08.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 1.12.2016թ
Աշակերտական խորհուրդը նշում էր դեկտեմբերի 1-ը` ձմռան մուտքը: Տոնական մթնոլորտը զգացվում էր մուտքից, որտեղ փակցված էր աշակերտական խորհրդի ողջույնի խոսքը: Դասարանի դռներին փակցված էին ձմեռը խորհրդանշող սովորողների ձեռքով պատրաստված նկարներ և բանաստեղծություններ: Ողջ օրվա ընթացքում ` և ՛ առավոտյան և դասամիջոցներին հնչում էր ձմռան մասին երաժշտություն:

Աշակերտական խորհուրդ | Դիտումներ: 522 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.12.2016 | Մեկնաբանություններ (1)

1-10 11-20 21-23