Գլխավոր էջ » Հոդվածներ » Ն.Զ.Պ

Նյութերը ենթաբաժնում: 9
Ցուցադրված նյութերը: 1-9

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

  

Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հանգուցային ուղղություններից մեկն էլ անչափահասների հետ տարվող աշխատանքն է: Խոսքը պարզապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատելու մասին չէ: Խնդիրն ավելի խոր ու ընդգրկուն է: Այսօրվա դեռահասը վաղվա քաղաքացին է և որպեսզի գալիք ոստիկանության ու քաղաքացու հանդիպումը առանց նստվածքների ու կարծրատիպերի կայանա, աշխատանքն այսօ՛ր պիտի արվի և արվում է: Եվ դրա օրինակն է հոկտեմբերի 16-ին Մասիսի N5 ավագ դպրոցում  անցկացված հանդիպումը`  «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով, որն ուղղված էր ոստիկան-բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

 

Ն.Զ.Պ | Դիտումներ: 738 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.10.2017 | Մեկնաբանություններ (2)

  

Հոկտեմբերի 18-ին Մասիսի N5 ավագ դպրոցում կայացավ հանդիպում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և Մասիսի տարածքային նախազորակոչային և զորակոչային տարիքի  երիտասարդների հետ: Հանդիպման նպատակն էր` ներկաներին ծանոթացնել  ռազմական ԲՈՒՀ-ի  ընդունելության կարգին:

Պատասխանելով սովորողների հարցերին` Վ.Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ուսումնական հաստատության սպաները ներկայացրին այն բոլոր արտոնություններն ու իրավունքները, որոնք նախատեսված են ՀՀ օրենքներով` զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար:

 

Ն.Զ.Պ | Դիտումներ: 399 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 23.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 2.10.2017թ Մասիսի N5 ավագ դպրոցի հավաքական թիմը մասնակցեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական հանրապետական խաղերի տարածքային փուլին` զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նշենք, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական խաղերն անցկացվում են 2004 թվականից: Միջոցառման նպատակն է` նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետութան ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումը, ինչպես նաև ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության մոնիտորինգի անցկացումը:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 384 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

  Հերթական դասն էր ՆԶՊ առարկայից ` «Հայ ժողովուրդը արցախյան ազատամարտի ժամանակ» թեմայով: Դասին հրավիրված էր ազատամարտի մասնակից, պահեստի գնդապետ` Արամ Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց արցախյան ազատամարտի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի ազատագրման դրվագներից: Պատասխանեց սովորողներին հետաքրքրող հարցերին:Դասի նպատակն էր` սովորողների մեջ էլ ավելի բարձրացնել ռամզահայրենասիրական ոգին:Դասին ներկա էր նաև դպրոցի ԱԳԲ տեսուչ` Վ.Սիմոնյանը:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 496 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 Հակահրդեհային կանոնների ուսուցումն իրականացվում է ընդհանուր ուսումնադաստիարակչական գործընթացի հետ մեկտեղ ինչպես դասերի, այնպես էլ արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ժամանակ:Նմանատիպ միջոցառումներից մեկն էլ իրականցվեց Մասիսի N5 ավագ դպրոցում` զինղեկ Ց.Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 442 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.10.2017 | Մեկնաբանություններ (1)

 Շարային կեցվածք

Ն.Զ.Պ | Դիտումներ: 542 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 07.02.2017 | Մեկնաբանություններ (1)

 Դեկտեմբերի 8-ին ,12-րդ հումանիտար դասարանի հետ, ռազմագիտության ուսուցիչ՝ Ց. Հովհաննիսյանի և կենսաբանության ուսուցչուհի՝ Զ.Գրիգորյանի մասնակցությամբ կազմակերպվեց ինտեգրված դաս «Առաջին օգնությունը հենաշարժիչ համակարգի վնասվածքների դեպքում» թեմայով: Կենսաբանության ուսուցչի տեսական բացատրություններից հետո, աշակերտների ակտիվ մասնակցությամբ, ռազմագիտության ուսուցիչ մայոռ՝ Ց. Հովհաննիսյանը ցուցադրեց առաջին օգնության գործնական միջոցառումը:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 485 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 16.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 

Դեկտեմբերի 9-ին կայացավ հանդիպում զինղեկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողների և Մասիս քաղաքի քաղաքապետ պարոն Համբարձումյանի հետ: Հանդիպման ժամանակ 2016թ քառօրյա մարտերում արիություն ցուցաբերելու համար դպրոցի շրջանավարտներ Թաթուլ Նահապետյանի և Հովհաննես Նիկողոսյանի ծնողներին հանձնվեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ուղարկված շնորհակալագրերը, իսկ քաղաքապետի կողմից արժանացան դրամական պարգևների: Պարոն Համբարձումյանը շնորհակություն հայտնեց նրանց ծնողներին և դպրոցի կոլեկտիվին` նման հայրենասեր երիտասարդներ դաստիարակելու համար: Զինղեկ Հովհաննիսյանը ևս կարևորեց ընտանիք-դպրոց-հասարակություն-բանակ կապը, շնարհակալություն հայտնեց զինծառայողների ծնողներին և կարևորություն տվեց քաղաքապետի այդ նախաձեռնությանը:

 

 
Ն.Զ.Պ | Դիտումներ: 393 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 09.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 25.10.2016
«Արտակարգ իրավիճակ» դպրոցում:

Ն.Զ.Պ | Դիտումներ: 366 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (1)