14.10.2016թ.
«ՄԱՍԻՍԻ N5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտասովոր եռուզեռ էր Մասիսի N5 ավագ դպրոցում: Աշակերտները պետք է ընտրեին դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ:Թեկնածուներից յուրաքանչյուրը, նախապես անցկացնելով քարոզարշավ, ներկայացրել էր բազմաբովանդակ ծրագիր՝ դպրոցի առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Թեժ մրցակցություն էր ծավալվել թեկնածուների, համախոհների միջև: Ընտրության նախօրեին, խստագույնս պահպանելով ընտրակարգը, տարվեցին նախապատրաստական աշխատանքներ:
Ընտրատեղամասը բացվեց հոկտեմբերի 14-ին ժամը 11 00-ին: Որպես դիտորդներ հրավիրված էին դպրոցի խորհրդի անդամներ Մասիսի քաղաքապետարանից ներկայացուցիչներ:
Ընտրություններն անցան ազատ և անկաշկանդ մթնոլորտում, առանց լուրջ խախտումների: Ժամը 14-ին փակվեց ընտրատեղամասը և սկսվեց ձայների հաշվումը: Ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Անի Քայայանը: Դպրոցի տօրեն Ա. Ազնավուրյանը շնորհավորեց նորընտիր նախագահին՝ ցանկանալով նրան նոր և բովանդակալից մտահաղացումներ՝ դպրոցում իրագործելու համար, սեր և ներողամտություն դիմացինի հանդեպ:
|