Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայոց լեզու |
Նյութերը ենթաբաժնում: 12 Ցուցադրված նյութերը: 1-10 |
Էջեր: 1 2 » |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
|
«Ազգային մնայուն բոլոր արժեքների կենտրոնում եղել և մնում են Մայր աթոռը և նրա սիրտը` Գևորգյան հոգևոր ճեմարանը»,- այս խորագիրն էր կրում Մասիսի N5 ավագ դպրոցի Xհ2 դասարանի հայոց լեզվի դասը: Սովորողներն այդ օրը առավել հագեցած նյութեր էին պատրաստել, լրացուցիչ տեղեկություններ էին հավաքել, քանի որ բաց դասին համալրված էր նաև Գևորգյան ճեմարանի սան, դպրոցի շրջանավարտ Գևորգ Կարապետյանը: Նա լսեց սովորողներին, սիրով պատասխանեց նրանց հարցերին, ներկայացրեց ճեմարանի մասին պատմող տեսանյութ: Դասն էլ ավելի հետաքրքիր և յուրահատուկ դարձավ խելացի և բանիմաց հոգևորականի մատուցմամբ: Սովորողները շատ տպավորված էին: Նման դասեը կլինեն շարունակական: |
|
|
|
|
ԺԱՄԱՆԱԿՑՈՒՅՑ Մարտի 21-ի` Պոեզիայի միջազգային օրվան նվիրված
|
|
|
Փետրվարի 22-ին, 12-րդ դասարանի ընդհանուր հոսքը, դասավանդող ուսուցիչ Ս.Խուդաղուլյանի գլխավորությամբ, կազմակերպել էր դաս-միջոցառում` նվիրված մայրենիի տոնին: Ծրագիրը շատ բազմաբովանդակ էր և ուսուցանող: Ուսուցչուհին շեշտը դրել էր ոչ թե բանաստեղծությունների, այլ հետաքրքիր տեղեկությունների, բառերի խորհրդավոր աշխարհի և լեզվին լավ չտիրապետելու հետևանքով առաջացած զավեշտական իրավիճակների վրա: Ներկա գտնվողների կողմից դաս-միջոցառումը համարվեց հաջողված և շատ օգտակար մայրենին անաղարտ պահելու համար: |