Գլխավոր էջ » Հոդվածներ » Ն.Զ.Պ |
Նյութերը ենթաբաժնում: 9 Ցուցադրված նյութերը: 1-9 |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հանգուցային ուղղություններից մեկն էլ անչափահասների հետ տարվող աշխատանքն է: Խոսքը պարզապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատելու մասին չէ: Խնդիրն ավելի խոր ու ընդգրկուն է: Այսօրվա դեռահասը վաղվա քաղաքացին է և որպեսզի գալիք ոստիկանության ու քաղաքացու հանդիպումը առանց նստվածքների ու կարծրատիպերի կայանա, աշխատանքն այսօ՛ր պիտի արվի և արվում է: Եվ դրա օրինակն է հոկտեմբերի 16-ին Մասիսի N5 ավագ դպրոցում անցկացված հանդիպումը` «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով, որն ուղղված էր ոստիկան-բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
|
Հոկտեմբերի 18-ին Մասիսի N5 ավագ դպրոցում կայացավ հանդիպում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և Մասիսի տարածքային նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հետ: Հանդիպման նպատակն էր` ներկաներին ծանոթացնել ռազմական ԲՈՒՀ-ի ընդունելության կարգին: Պատասխանելով սովորողների հարցերին` Վ.Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ուսումնական հաստատության սպաները ներկայացրին այն բոլոր արտոնություններն ու իրավունքները, որոնք նախատեսված են ՀՀ օրենքներով` զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար:
|
|
|
|
|
|
Դեկտեմբերի 9-ին կայացավ հանդիպում զինղեկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողների և Մասիս քաղաքի քաղաքապետ պարոն Համբարձումյանի հետ: Հանդիպման ժամանակ 2016թ քառօրյա մարտերում արիություն ցուցաբերելու համար դպրոցի շրջանավարտներ Թաթուլ Նահապետյանի և Հովհաննես Նիկողոսյանի ծնողներին հանձնվեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ուղարկված շնորհակալագրերը, իսկ քաղաքապետի կողմից արժանացան դրամական պարգևների: Պարոն Համբարձումյանը շնորհակություն հայտնեց նրանց ծնողներին և դպրոցի կոլեկտիվին` նման հայրենասեր երիտասարդներ դաստիարակելու համար: Զինղեկ Հովհաննիսյանը ևս կարևորեց ընտանիք-դպրոց-հասարակություն-բանակ կապը, շնարհակալություն հայտնեց զինծառայողների ծնողներին և կարևորություն տվեց քաղաքապետի այդ նախաձեռնությանը:
|
|