Գլխավոր էջ » Հոդվածներ » Կենսաբանություն

Նյութերը ենթաբաժնում: 25
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

 

ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՐ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԷԻՆ ԵՊՀ

Ավագ դպրոցի ուսուցիչներ` Զ.Գրիգորյանի և Ռ.Բարսեղյանի նախաձեռնությամբ  մի խումբ սովորողներ  այցելեցին Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետներում և լսեցին դասախոսություններ:

Այցի նպատակն ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն էր:

 

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 435 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 07.11.2018 | Մեկնաբանություններ (3)

 

Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած §Հանդիպում բժշկի հետ¦ խորագիրը կրող համագործակցային դաս ` §Վերարտադրողական առողջություն և սեռավարակներ¦ թեմայով:  Մասիս քաղաքի հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Մ.Ենգբարյանը  միշտ սիրով է համագործակցել ավագ դպրոցի հետ և մասնագիտական հետաքրքիր և սպառիչ պատասխաններ տվել սովորողների  հարցերին: Այս անգամ ևս անբռնազբոսիկ և անմիջական զրույցի ընթացքում  սովորողները  ստացան իրենց հետաքրքրող  հարցերի պատասխանները:

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 01.11.2018 | Մեկնաբանություններ (1)

Մասիսի հ.5 ավագ դպրոցի համակարգչային  դասարանում անցկացվեց  կենսաբանության համակցված  դաս §Հարմարվածության  առաջացումը: Տեսակի չափանիշները¦  թեմայով :Դասին մասնակցում էին Մասիսի Մեսրոպ Մաշտոցի անվան  հիմնական դպրոցի 9-րդ դասարան ի (Ռ.Դավթյան) և հ.5 ավագ դպրոցի 11-րդ  (Զ.Գրիգորյան)  դասարանի  կենսաքիմա խորացված հոսքի սովորողները:Օգտագործելով ավագ դպրոցի տեխնիկան հնարավորությունները , ուսուցիչները  տեսանյութերի ցուցադրման  միջոցով ամփոփեցին նախորդ թեման  և ինտերակտիվ ուսուցման  տեխնոլոգիաների կիրառման միջոցով ներկայացրին նորը: Սովորողները ակտիվ մասնակցեցին դասի և°  տեսական և° գործնական փուլերին:

 

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 467 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.02.2018 | Մեկնաբանություններ (2)

 

 

XII ը դասարանում տեղի ունեցավ  բաց դաս`  «Մակաբուծություն: Գիշատչություն» թեմայով: Դասի նպատակն էր ՏՀՏ-ի կիրառման միջոցով  խմբային հետազոտական  աշխատանքի  կարողությունների  մշակումը: Դասարանը նախապես բաժանվել էր 4 խմբի: Տեսասահիկների և ՏՀՏ-ի  կիրառման միջոցով  լուսաբանվեց թեման, իսկ խմբերից մեկը կազմել էր  առանձին  kohoot  ծրագիրը`  համակարգչով  «Կենսաբանություն» առարկայի` թեստային աշխատանքի  կատարման համար:

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 588 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Կենսաբանության ուսուցչուհի Զ.Գրիգորյանը  և ԱԳԲ ավագ տեսուչ մայոր Վ.Սիմոնյանը անցկացրին ինտեգրված դաս` «Oրգանիզմի վրա  վնասակար  սովորությունների  ազդեցությունը» թեմայով: Կենսաբանության ուսուցչոււհին բացատրեց  օրգանիզմի ժառանգականության  վրա վնասակար սովորույթների` թմրամոլության, ալկոհոլիզմի,  ծխախոտի  օգտագործման ազդեցությունը, իսկ Վ.Սիմոնյանը  ավելացրեց  նաև  վնասակար սովորույթների  այն դեպքերը, որոնք քրեորեն պատժելի են:

 

 

 

 

 

 

Կենսաբանություն | Դիտումներ: 538 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

  

 

 

Բնագիտական տասնօրյակի շրջանակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան:

Սովորողներին նախապես  բաժանվել էին  ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի մասին  տեղեկացվածությանը վերաբերող սոցհարցման հարցաթերթիկներ, որոնք կազմել էր ֆիզկուլտուրայի  ուսուցչուհի Լ.Սողոմոնյանը: Միջոցառման ընթացքում կենսաբանության ուսուցչուհի  Զ.Գրիգորյանը և դպրոցի ԱԳԲ ավագ տեսուչ  Վ.Սիմոնյանը  ներկայացրին  համառոտ տեղեկություններ    ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի վերաբերյալ :

Սովորողները  ցուցադրեցին փոքրիկ  ներկայացում` վարակի անիրազեկության հետևանքների  մասին, իսկ վերջում ցուցադրվեց տեսանյութ` վարակի աղբյուրների  և դրանից պաշտպանվելու  միջոցների մասին:

 

Կենսաբանություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

  Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները պարբերաբար մասնակցում են Երևանի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում անցկացվող շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված հարցերի քննարկմանը: Նոյեմբերի 16-ին  դպրոցի սովորողները մասնակցեցին հերթական զրույց-դասախոսությանը, որը նվիրված էր սնդիկի բնական շրջապտույտին, մարդու առողջության վրա դրա  ազդեցությանը և բնական աղետներին, դրանց առաջացման պատճառներին:

Կենսաբանություն | Դիտումներ: 452 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 21.11.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Կենսաքիմիայի խորացված հոսքի 11-րդ դասարանում  անցկացվեց ինտեգրված դաս. «ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ը և դրա հետ կապված  իրավական պատասխանատվությունը»: Դասն անցկացրին ԱԳԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ.Սիմոնյանը և կենսաբանության ուսուցչուհի Զ.Գրիգորյանը:

Սովորողները լրացրին  ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ին վերաբերող` Վ.Սիմոնյանի կողմից նախապես կազմված հարցաթերթիկներ, որը հնարավորություն տվեց  պարզելու նրանց գիտելիքները առաջադրված  հարցերի վերաբերյալ: Զրույց-դասախոսության ընթացքում կենսաբանության ուսուցչուհին բացատրեց  և պատասխանեց սովորողների հարցերին, որոնք կապված էին      հիվանդության հետ, իսկ  հիվանդության հետ կապված իրավական կողմը  բացատրեց Վ.Սիմոնյանը: Նա բացատրեվ նաև ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման հետ կապված իրավունքները և հիվանդության  գիտակցված տարածման համար ՀՀ քրեական օրենսգրքով  նախատեսված պատժամիջոցներ: Դասն անցավ անկաշկանդ և վստահության մթնոլորտում:

Կենսաբանություն | Դիտումներ: 378 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.11.2017 | Մեկնաբանություններ (1)

 Հոկտեմբերի 11-ին Մասիսի N5 ավագ դպրոցում տեղի ունեցավ համագործակցային դաս` Մասիսի հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Մ.Ենգիբարյանի հետ: Դասի թեման էր` «Վերարտադրողական առողջություն և սեռավարակներ»: Դասի ընթացքում զրույց-դասախոսության միջոցով  ներկայացվեց արական և իգական սեռական համակարգերի կառուցվածքագործառական առանձնահատկությունները, սաղմնային զարգացման  տարբեր շրջանների առանձնահատկությունները, պտղի զարգացման վրա արտաքին միջավայրի` տարբեր գործոնների ազդեցությունը: Բժիշկը սիրով պատասխանեց  վերարտադրողական առողջության, սաղմնային զարգացման և սեռավարակների հետ կապված սովորողների առաջադրած հարցերին:

Կենսաբանություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.10.2017 | Մեկնաբանություններ (2)

  Կենսաքիմիա հոսքի 11-րդ դասարանում անցկացվեց  համակարգչային դաս.«Մեյոզ:Մեյոզի նշանակությունը» թեմայով: Ներկայացվեցին սեռական գեղձերի հասունացման գոտում տեղի ունեցող գործընթացները, որոնց արդյունքում առաջանում են արական և իգական սեռական բջիջներ:Սովորողները ստացան արական և իգական  սեռական համակարգերի առանձնահատկություններին վերաբերվող, իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:Դրանից հետո ինքնուրույն բացատրեցին  ուսուցչի  աջառարկած անիմացիոն ֆիլմում տեղի ունեցող գործընթացները:  ՏՀՏ-ի կիրառումը դասը դարձրեց ավելի ուսանելի և հետաքրքիր:

Կենսաբանություն | Դիտումներ: 803 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 25.09.2017 | Մեկնաբանություններ (1)

1-10 11-20 21-25