Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշակերտական խորհուրդ

Ընտրություններ

  

2018թ. հոկտեմբերի 10-ին Մասիս քաղաքի հ.5 ավագ դպրոցում տոնական տրամադրություն Էր:Անսովոր, բայց հաճելի խառնաշփոթ էր միջանցքներում.բոլորը մեծ ոգևորությամբ էին սպասում  աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին.հատկապես 10-րդ դասարանցիները, որովհետև որպես ընտրող  հանդես էին գալիս առաջին անգամ: Դա որքան հետաքրքիր, նույնքան էլ հուզիչ էր:

Ավելի լարված էին թեկնածուները` Գեորգի Պետրոսովը, Հրաչյա Հարությունյանը և Մարիամ Մինասյանը: Բոլորն էլ ունեին հետաքրքիր և կառուցողական ծրագրեր:Իսկ արդյունքներին սպասում էին սրտի մեծ թրթիռով: Հանձնաժողի  անդամները նույնպես լարված էին, քանի որ արդար ընտրությունները մեծապես կախված  էին  հենց իրենց անաչառ աշխատելաոճից:

Ընտրությունների  ընթացքին հետևում էր նաև դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանը: Իսկ հարցին, թե ինչպիսին պետք է լիներ աշակերտական խորհրդի նախագահը,նա պատասխանեց, որ կարող է չլինել գերազանց առաջադիմությամբ աշակերտ, բայց կարևոր է, որ լինի ազնիվ և ունենա կազմակերպչական ջիղ:

Ընտրություններն ավարտվեցին ժամը 13 00-ին: Արդյունքում 70 ձայնով հաղթեց Գեորգի Պետրոսովը, մյուս երկու թեկնածուները շնորհավորեցին իրենց ընկերոջը` խոստանալով օգնել դպրոցական հասարակական կյանքի կազմակերպման  բոլոր  հարցերում:

Կատեգորիա: Աշակերտական խորհուրդ | Ավելացրեց: BGO (23.10.2018)
Դիտումներ: 428 | Մեկնաբանություններ: 5 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Hnqopt  
0
purchase lipitor <a href="https://lipiws.top/">buy lipitor tablets</a> buy atorvastatin generic

1 Lpqoqn  
0
atorvastatin 40mg price <a href="https://lipiws.top/">how to buy atorvastatin</a> brand atorvastatin 40mg

Անուն *:
Email *:
Կոդ *: