Գլխավոր էջ » Հոդվածներ » Հետաքրքրաշարժ ֆիզիկա

Բերմունդյան եռանկյունու առեղծվածը
«Բերմունդյան եռանկյունու» առեղծվածը


Աշխարհի այս առեղծվածային պատմության մասին լսել են գրեթե բոլորը: «Բերմունդյան եռանկյունու» կազմի մեջ են մտնում բերմունդյան կղզիները, Պուերտո Ռիկոյի և Ֆինլանդիայի արևմտյան մասը: Իրականում այդ արտասովոր ու խորհրդավոր պատմություններով հայտնի տարածքը աշխարհագրական առումով այնքան էլ եռանկյունաձև չէ. դրա անունը սիմվոլիկ է: Այդ տարածքում տեղի են ունենում ինքնաթիռների, նավերի խորհրդավոր անհետացումներ:

Այդ առեղծվածները բացատրելու համար գիտնականները առաջ են քաշում տարբեր վարկածներ` եղանակային աննորմալ դրսևորումներից մինչև այլմոլորակայինների հափշտակումներ: Առաջին անգամ` 1950թ., խորհրդավոր անհետացումների մասին նշել է «Associated Press» գործակալության խմբագիր Ջոնսը և այդ տարածքը անվանել «Սատանայի ծով»:

«Բերմունդյան եռանկյունի» անվան հեղինակը համարվում է Վինսենթ Գադիսը, ով 1964թ. հրատարակեց «Բերմունդյան մահացու եռանկյունի հոդվածը»:





Սկսած 1960թ. սկսեցին բերմունդյան եռանկյունու առեղծվածի մասին բազմաթիվ հոդվածներ են հրատարակել: Այդ տարածքը դեռ միջնադարից համարվում է վտանգավոր: Եռանկյունում խորտակվել է մոտ 1200 իսպանական նավ:

Որոշ գիտնականներ եռանկյունու առեղծվածը գիտականորեն բացատրում են այսպես. օվկիանոսի հատակը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ցնցումների, որի պատճառով այնտեղից օվկիանոսի մակերևույթ է բարձրանում մեթան: Մեթանը, բարձրանալով ջրի մակերևույթ, փոխում է դրա խտությունը, որի պատճառով էլ տեղի են ունենում նավերի հանկարծակի խորտակումները: Նույն մեթանը կարող է ջրից բարձրանալ օդ և փոխել օդի խտությունը: Դրա հետևանքով ինքնաթիռները կորցնում են հավասարակշռությունը և անցնում օվկիանոսի հատակը:

Գոյություն ունի նաև թափառող ալիքների վարկածը, որոնց բարձրությունը հասնում է 30 մետրի և կարող է հեշտությամբ խորտակել նավեր ու օդանավեր: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Բերմունդյան եռանկյուն գաղտնիքը կապ ունի տիեզերքի հետ: Մի բան անվիճելի ու անհերքելի է. Բերմունդյան եռանկյունին մնում է ամենամեծ վախը, հրաշքը, խաբեությունն ու բացահայտելու օբյեկտը՝ աշխարհում աննորմալ գոտիների հետազոտությունների պատմության մեջ: Բերմունդյան եռանկյունու հանդեպ վախը տարիների պատմություն ունի և ժամանակի ընթացքում այն ավելի է խորանում:


Նյուը վերցված է panorama.am  կայքից: 

Կատեգորիա: Հետաքրքրաշարժ ֆիզիկա | Ավելացրեց: BGO (29.10.2013)
Դիտումներ: 2929 | Մեկնաբանություններ: 4 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xwwnfl  
0
buy generic atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg oral</a> buy atorvastatin without a prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: