Գլխավոր էջ » Հոդվածներ » Հետաքրքրաշարժ ֆիզիկա

Ֆիզիկան և արվեստը

Ֆիզիկան և արվեստը

Վերածննդի դարաշրջանի իտալացի խոշոր  մտածող Լեոնարդո Դա Վինչին  մարդկության պատմության մեջ այն եզակի անհատներից է, որոնք  բացառիկ ընդունակություններ են դրսևորել բազմաթիվ բնագավառներում: Նա եղել է նկարիչ, քանդակագործ, գիտնական, գյուտարար և ճարտարագետ: Բազմաթիվ են նրա աշխատանքները ֆիզիկայի բնագավառում: «Դատարկ են և մոլություններով հարուստ այն  գիտնականները, որոնք ծնված չեն փորձիցցանկացած հավաստիության հորից և չեն ավարտված  դիտողության փորձով»:

Նշանակալի են Դա Վինչիի հետազոտությունները մեխանիկայում: Նա հետազոտել է թեք  հարթության վրա գտնվող բեռի 4 տարբեր տիպի լծակների հավասարակշռության պայմանները: Դինամիկայում ուսումնասիրել է   նետված մարմինների և թեք հարթության վրայով կատարվող  շարժումները: Լեոնարդոն ոչ  միայն գիտեր որ օդը կշիռ ունի, այլ հնարել է մթնոլորտային ճնշումը չափելու և եղանակը կանխատեսելու սարք: Նա մեծ ներդրում է ունեցել հիդրոստատիկայում և հիդրավլիկում:Նա մշակել է ծովում ալիքների շարժման տեսությունը և համարել է, որ լույսը, գույնը, ձայնը և հոտը մինչև իսկ մտածողությունը տարածվում են ալիքների ձևով:

Օպտիկայում մշակվել է «Լուսինը մեծ տեսնելու ակնոցի » նախագիծը և առաջինն է հայտարարել, որ Լուսնի մոխրագույն լույսը պայմանավորված է Երկրից նրա վրա ընկնող ճառագայթների անդրադարձմամբ:

Կարելի է երկար թվարկել այն սարքերը ու հարմարանքները, որոնք նախաձեռնել և պատրաստել է  Դա Վինչին, ընդհուպ մինչև մարդուն թռչելու հնարավորություն տվող սարքերը` ուղղաթիռի և անկարգելի նախագծերը, որոնք ակնհայտորեն դուրս էին նրա ժամանակի պահանջմունքներից:  

Կատեգորիա: Հետաքրքրաշարժ ֆիզիկա | Ավելացրեց: BGO (26.11.2015)
Դիտումներ: 865 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Whpomx  
0
order generic lipitor 20mg <a href="https://lipiws.top/">lipitor price</a> buy lipitor 20mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: