Գլխավոր էջ » Հոդվածներ » Կենսաբանություն

Նյութերը ենթաբաժնում: 25
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

  

Սեպտեմբերի 12-ին 10-րդ հումանիտար հոսքում անցկացվեց համակարգչային դաս` «Կյանքի ծագման վարկածները»  թեմայով:

ՏՀՏ-ի կիրառման միջոցով  ներկայացվեցին  կյանքի ծագման վարկածները, բերվեցին ապացույցներ, բացահայտվեցին այն փորձերը, որոնց միջոցով  հերքվել է կյանքի ինքնածնության վարկածը: Ցուցադրվեցին երկրի, տիեզերական, քիմիական և կենսաբանական  էվոլյուցիայի փուլերը:

Կենսաբանություն | Դիտումներ: 956 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 15.09.2017 | Մեկնաբանություններ (2)

  11-րդ կենսաքիմիա հոսքի համակարգչային դասի հերթական թեման էր «Բջջի բաժանումը»: Դասի ժամանակ  համակարգչային գրաֆիկայի միջոցով  մանրամասն ներկայացվեց  մարմնական բջջի  միտոտիկ ցիկլի փուլերը  և դրանց առանձնահատկությունները: Սովորողների  ակտիվ մասնակցությամբ  բացատրվեցին  այն գործընթացները, որոնք  տեղի էին  ունենում  բջջի  բաժանումից  առաջ` ինտերֆազում  և բուն  բաժանման ժամանակ` միտոզում: Դասը ամփոփվեց  քարտեզագրման միջոցով`  ներկայացնելով  բջջի  կենսական  ցիկլը:

Կենսաբանություն | Դիտումներ: 520 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.09.2017 | Մեկնաբանություններ (1)

  23.10.17թ կենսաբանության և ֆիզկուլտուրայի ուսուցչուհիները,11-րդ դասարանի հետ,անցկացրին համատեղ դաս՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին:Նպատակն էր՝ գիտելիքներ տալ սեռավարակների և դրանց հնարավոր հետևանքների մասին,ձևավորել սեռավարակներից խուսափելու ապահով վարքագիծ:Դասի սկզբնամասում ֆիզկուլտուրայի ուսուցչուհին ներկայացրեց, թե ինչպես է առաջանում վարակը և ինչ ճանապարհով:Այնուհետև դասարանը բաժանվեց 4 խմբի,յուրաքանչյուր խմբին մեկ սեռավարակի մասին տեքսեր՝ սիֆիլիսի,գոնոռեայի,սեռական հերպեսի,տրիխոմոնոզի մասին:Պահանջն էր՝ լրացնել աղյուսակը,որտեղ նշվում էր հիվանդության ախտանիշը,վարակման ուղին,ազդեցությունը,հետևանքը,բուժումն ու կանխարգելումը:Այնուհետև ավարտելուց հետո,խմբերից մեկական սովորող ներկայացրեց իր խմբի աշխատանքը:Կենսաբանության ուսուցչուհին լրացումներով և ավելի խորը գիտելիքներով ամփոփեց վարակների մասին թեման:Դասի վերջնամասում տեսաֆիլմ դիտեցին այն անվանի,աշխարհահռչակ բանաստեղծների ու քաղաքական գործիչների մասին,ովքեր տառապել են այս վարակներով:

Կենսաբանություն | Դիտումներ: 622 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.01.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Թմրանյութ տերմինն առաջին անգամ օգտագործել է Հիպոկրատը, որով բնութագրել է մարդկանց ոչ ճիշտ պահվածքը:

10 բնագիտական հոսքը նշեց , որ թմրանյութերի չարաշահումից առաջանում են ծանր հիվանդություններ: Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Հայտնի է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի' գիտակցաբար և անգիտակցաբար: Երկու ուղին էլ սովորաբար ունենում է ծանր հետևանքներ` տանելով ընդհուպ մինչև մահ:

 

Կենսաբանություն | Դիտումներ: 412 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 Անցկացվեց դաս-միջոցառում: Այն նվիրված էր առողջ ապրելակերպին, որտեղ ներկայացվեց թմրանյութերի, ալկոհոլի, ծխախոտի ազդեցությունը օրգանիզմի և ժառանգականության վրա:

Կենսաբանություն | Դիտումներ: 452 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 1.12.2016թ. 
Տեղի ունեցավ հանդիպում «Ինչպե՞ս պահպանել հիգենիայի կանոնները» թեմայի շուրջ:

Կենսաբանություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 28.11.2016թ.
Անցկացվեց բաց դաս «Գենետիկան և մարդու առողջությունը» թեմայով : Սովորողները տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառման միջոցով ներկայացրին մարդու ժառանգական հիվանդությունների տարբեր խմբերը, դրանց հետևանքով օրգանիզմում առաջացող փոփոխությունները:

Կենսաբանություն | Դիտումներ: 882 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 1.12.2016թ.
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ օրն առաջին անգամ` 1988թ. դեկտեմբերի 1-ին կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Այդ օրն աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ հատուկ ուղերձներով հանդես եկան ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Այդ օրվանից ամեն տարվա դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր եւ առանձին անհատներ ներգրավելու համար:
Անմասն չմնաց նաև Մասիսի N5 ավագ դպրոցը: Սկզբում կենսաբանության և ֆիզկուլտուրայի ուսուցիչները տեսանյութի միջոցով ներկայացրեցին ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակների վտանգը և կանխարգելման ուղիները: Որից հետո ԱԽ-ի նախագահ Անի Քայայանի նախաձեռնությամբ դպրոցի սովորողները «Մենք կողմնակից ենք առողջ ապրելակերպին » նշանաբանով երկինք ուղարկեցին փուչիկներ:

Կենսաբանություն | Դիտումներ: 519 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 

Քրոմոսոմային և գենային մուտացիաներ

Անցկացվեց համակարգչային դաս, որի ժամանակ աշակերտները բերված տեսանյութների միջոցով բացատրեցին քրոմոսոմային և գենային մուտացիաների պատճառով առաջացող գենետիկական հիվանդություները և դրանց ժառանգման բնույթը:

 
Կենսաբանություն | Դիտումներ: 819 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (1)

 

Վիտամինների պակասից առաջացող հիվանդություններ

Սովորողները տեսանյութերի միջոցով ներկայացրին տարբեր թերվիտամինոզները և ավիտամինները, բացատրեցին դրանց կանխման և բուժման միջոցները: Ներկայացրին այն սննդարար մթերքները, որոնք հարուստ են տարբեր վիտամիններով:

Կենսաբանություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (1)

1-10 11-20 21-25