Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Այցելություն ՀՖԿՍՊԻ

   Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մասիսի N5  ավագ դպրոցի  սովորողները, ովքեր հետաքրքրված են սպորտով և ֆիզիկական կուլտուրայով, ֆիզկուլտուրայի ուսուցչի  նախաձեռնությամբ  այցելեցին  ՖԿՍՊԻ: Այցի  նպատակն էր` ոչ միայն ծանոթանալ ինստիտուտի  պատմությանը, oլիմպիական ձեռքբերումներին, հայ մարզիկների  փառավոր հաղթանակներին, այլ  նաև օգնել  երիտասարդներին  պրոֆեսիոնալ մասնագիտության  կողմնորոշման  հարցում: Այցը սկսվեց ինստիտուտի  բակից, որտեղ ի հիշատակ ուսանող ազատամարտիկների հուշարձանին հարգանքի  տուրք մատուցվեց: Այնուհետև այցը շարունակվեց ինստիտուտի ներսում, երիտասարդները այցելեցին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի թանգարան, ինչպես նաև մասնագիտական ամբիոններ: Հանդիպումն ավարտվեց նիստերի դահլիճում, որտեղ ԲՈՒՀ-ի ռեկտոր՝ պարոն Վ.Բ. Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ողջունեցին և իրենց ուրախությունը հայտնեցին Մասիսի երիտասարդներին նման հարուստ պատմություն ունեցող ինստիտուտի ներսում տեսնելու կապակցությամբ: 

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (31.10.2017)
Դիտումներ: 341 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qwtovq  
0
buy lipitor generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg oral</a> buy lipitor 20mg

Անուն *:
Email *:
Կոդ *: