Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ

Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ

Հնչի'ր առաջին զանգ, երկա~ր, երկա~ր հնչի'ր,

Կանչի'ր մանուկներին, կանչի'ր քո երգ կանչով,

Կյանքի լույսն են նրանք.կանչի'ր, կանչի'ր:

Աննկատ, վայրկյանի պես թռչում է ժամանակը՝ փաթաթելով իր հետ տարիների ժապավենը, որն այսօր ցույց է տալիս լուսավոր ու ժպտուն տարեթիվ...

1-ը սեպտեմբերի 2015 թվական...

Ժամանակի անիվը անխռով խնամքով սահուն գլորվեց և բացվեցին դռները նոր ուսումնական տարվա առջև:Մասիսի N5 ավագ դպրոցում սեպտեմբերի 1-ը վերածվել էր իսկական տոնի :

«Հնչի'ր առաջին զանգ» միջոցառումը սկսվեց պետական դրոշը բարձրացնելու արարողությամբ, որի բարձրացման պատիվը տրվեց դպրոցի գերազանցիկ աշակերտուհի Անուշ Գրիգորյանին: Այնուհետև գեղեցիկ ձևավորված հանդիսությունների սրահում ներկաները հոգեպես և մտովի պարող զույգի հետ միասին  տեղափոխվեցին վալսի կախարդական աշխարհ, որտեղ միաձուլված ճախրում էին նրանց հոգին ու մարմինը:

Սովորողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանը և կոչ արեց սովորողներին որդեգրել գիտելիքները հարստացնելու վճռականությունը, քանի որ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:

Միջոցառման ավարտին հնչեց դպրոցական առաջին զանգը՝ ավետելով 2015-2016 ուսումնական տարին և կոչ արեց սովորողներին նոր ուսումնական տարին սկսել աշխատասիրությամբ և սիրով, նոր եռանդով ու ձեռքբերումներով:

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (15.09.2015)
Դիտումներ: 555 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Tpvhvn  
0
lipitor tablet <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin 40mg</a> atorvastatin 40mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: