Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

«Միգրացիա»

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՍԻՍԻ N5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Նոյեմբերի 17-ին Մասիսի N5 ավագ դպրոցի X,XI,XII դասարաններում  իրականացվեց դասղեկի ժամ`«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից առաջարկված «Միգրացիա» թեմայով: Այս թեմայի ուսուցումը կատարվեց ֆիլմերի ցուցադրման միջոցով: Ֆիլմերը ընտրված էին «Մեկ աշխարհը դպրոցում» ծրագրի ֆիլմացանկից: Այն հնարավորություն տվեց սովորողներին  իրազեկել աշխարհի արդի հիմնական խնդիրներին և սոցիալական հարցերին: Ֆիլմը դիտելուց հետո կազմակերպվեց քննարկումներ`  միաժամանակ  ձևավորելով քննադատական մտածողություն և ակտիվ դիրքորոշում:

Հանդիպումը  կայացել է «Մարդու իրավունքները և հարակից խնդիրները» թեմայի շուրջ: Դպրոցում այս ծրագրի իրականացումը նպատակ  ուներ  խթանելու աճող սերնդի` ժամանակակից կյանքի այն գլոբալ գործընթացների  ընկալումը, որոնք ազդում են մարդկանց կենցաղի և ապրելակերպի վրա: Եվ այս ամենի միջոցով անձի մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում, ինչը նպաստում է ինչպես ազգային, այնպես էլ` համամարդկային առկա խնդիրների լուծմանը: 

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (19.11.2015)
Դիտումներ: 314 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Prkarh  
0
atorvastatin price <a href="https://lipiws.top/">atorvastatin pills</a> atorvastatin for sale

Անուն *:
Email *:
Կոդ *: