2016թ նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ «Նուռ 2 համահայկական երիտասարդ ստեղծագործներ » մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի մասին իմացել եմ facbook-յան կայքից` «Համահայկական երիտասարդական շարժում» էջի շնորհիվ:
Մրցույթին ուղարկել էի 3 ստեղծագործություն`
2 բանաստեղծություն` «Արծվի քույրը», «Ծաղկած հայրենիք» և մեկ պատմվածք` «Խարդախների զոհերը»:
Ստեղծագործությունները հավանության են արժանացել, իսկ մրցանակաբաշխության ժամանակ ինձ հանձնվեց հավաստագիր և խրախուսական մրցանակ: |