Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Թող անկախությունը երբեք չմահանա մեր ձեռքերում

 Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Մասիս քաղաքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակին, որին ակտիվ մասնացեց նաև Մասիսի N5 ավագ դպրոցը:Հազարամյակների բովով անցած հայությունը կարողացավ արժանապատվորեն շարունակել Հայկյան աղեղի ահեղ շառաչով սկսված ազատատենչ ուղին, կամքի գերագույն լարումով դիմագրավեց անցնող դարի նետած մարտահրավերները և 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակեց հայաստանի Հանրապետության անկախությունը:Այսօր առավել քան խորհրդանշական է , որ Հայաստանի սահմանների անառիկությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանում են հենց անկախության ընդունման պատմական տարիների ծնունդ հայ պատանիները, զավակները նրանց` ովքեր կերտեցին ու արյան գնով պահեցին հաղթանակը:

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (22.09.2017)
Դիտումներ: 287 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: