12:41 Արձանագրություն | |
Նիստը կայացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին: Նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանը: Օրակարգում.
Որոշում է 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնադաստիարակչական աշխատանքները գնահատել լավ: Ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում տիկին Ազնավուրյանը նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարի 09.12.2013թ. N1366-Ա/Ք հրամանով հաստատվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ոչ ուսուցչական, վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային նվազագույն հաստիքների ցանկը: Եվ վերոնշյալ հրամանի համաձայն` 101-300 սովորող ունեցող դպրոցներում լաբորանտի հաստիքը պետք էր սահմանել 1.5 հաստիք, իսկ մեր հաստատության հաստատված հաստիքացուցակով հատկացվել էր 1 հաստիք: Տիկին Ազնավուրյանընշեց, որ պետք է լաբորանտի հաստիքը սահմանել 1.5 միավոր և 0.5 միավորը տալ ֆիզիկայի ուսուցչին: Վերոնշյալ հարցի շուրջ եղան քննարկումներ: Հաստատության կառավարման խորհուրդը Որոշում է 2017թ. հունվարի 1-ից լաբորանտի 1 հաստիքային միավորը փոխարինել 1.5 հաստիքային միավորով: Այնուհետև տիկին Ազնավուրյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց 2017թ.-ի գնումների պլանի նախնական տարբերակը: Վերոնշյալ հարցի շուրջ եղան քննարկումներ: Հաստատության կառավարման խորհուրդը Որոշում է Հավանություն տալ 2017թ.-ի գնումների պլանի նախնական տարբերակին և հանձնարարել տնօրենին սահմանված ժամկետում տեղադրել gnumner.am կայքում:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||