Գլխավոր էջ » Հոդվածներ |
Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 227 Ցուցադրված նյութերը: 1-15 |
Էջեր: 1 2 3 ... 15 16 » |
|
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՐ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԷԻՆ ԵՊՀ Ավագ դպրոցի ուսուցիչներ` Զ.Գրիգորյանի և Ռ.Բարսեղյանի նախաձեռնությամբ մի խումբ սովորողներ այցելեցին Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետներում և լսեցին դասախոսություններ: Այցի նպատակն ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն էր:
|
|
Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած §Հանդիպում բժշկի հետ¦ խորագիրը կրող համագործակցային դաս ` §Վերարտադրողական առողջություն և սեռավարակներ¦ թեմայով: Մասիս քաղաքի հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Մ.Ենգբարյանը միշտ սիրով է համագործակցել ավագ դպրոցի հետ և մասնագիտական հետաքրքիր և սպառիչ պատասխաններ տվել սովորողների հարցերին: Այս անգամ ևս անբռնազբոսիկ և անմիջական զրույցի ընթացքում սովորողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
|
Այսօր ֆուտբոլը դարձել է արդիական կյանքի անբաժանելի բաղադրիչը, քանի որ այն համարվում է ամենամեծ թվով հանդիսատեսն ունեցող սպորտաձևը: 21.10.2018թ. ֆիզկուլտուրայի ուսուցչի և ԱԽ-ի սպորտային հանձնախմբի նախաձեռնությամբ մեկնարկեց ֆուտբոլի աշնանային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էր 8 թիմ, որոնք ունեին փայլուն պատրաստականություն: Նախապես անցկացվեց վիճակահանություն և դպրոցական ֆուտբոլային առաջնությունը համարվեց բացված: Ըստ վիճակահանության առաջին խաղը անցկացվեց 11-րդ բնագիտական և հումանիտար 1 հոսքերի միջև: Անզիջում պայքարում 7:8 հաշվով խաղն ավարտվեց` ի օգուտ բնագետների: Խաղից անմիջապես հետ կայացավ 2-րդ խաղը, որտեղ մրցում էին 10-րդ բնագիտական և ընդհանուր հոսքերը:Այն ավարտվեց 9:7 հաշվով` ի օգուտ ընդհանուրների:
|
2018թ. հոկտեմբերի 10-ին Մասիս քաղաքի հ.5 ավագ դպրոցում տոնական տրամադրություն Էր:Անսովոր, բայց հաճելի խառնաշփոթ էր միջանցքներում.բոլորը մեծ ոգևորությամբ էին սպասում աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին.հատկապես 10-րդ դասարանցիները, որովհետև որպես ընտրող հանդես էին գալիս առաջին անգամ: Դա որքան հետաքրքիր, նույնքան էլ հուզիչ էր: Ավելի լարված էին թեկնածուները` Գեորգի Պետրոսովը, Հրաչյա Հարությունյանը և Մարիամ Մինասյանը: Բոլորն էլ ունեին հետաքրքիր և կառուցողական ծրագրեր:Իսկ արդյունքներին սպասում էին սրտի մեծ թրթիռով: Հանձնաժողի անդամները նույնպես լարված էին, քանի որ արդար ընտրությունները մեծապես կախված էին հենց իրենց անաչառ աշխատելաոճից:
Աշակերտական խորհուրդ |
Դիտումներ: 493 |
Ավելացրեց: BGO |
Ամսաթիվ: 23.10.2018
| Մեկնաբանություններ (0)
|
|
|
|
7.10.018թ. Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ` եկեղեցու օծման երրորդ տարեդարձի առթիվ: Պատարագին սիրով մասնակցեցին նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները: |
|
|
|
|
|