Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 12 » Մանկավարժական խորհրդի արձանագրություն
12:06
Մանկավարժական խորհրդի արձանագրություն

Արձանագրություն թիվ 9

Մանկավարժական խորհրդի արտահերթ նիստը կայացել է 2018 թ.-ի մայիսի 31-ին:

Օրակարգում.

1.2017-2018 ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայություն ունեցող սովորողների լրացուցիչ քննությունների, ամփոփիչ ստուգողական աշխատանքների և ֆիզկուլտուրայի ստուգարքի արդյունքների ամփոփում

Որոշում

ՈՒսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած 10-րդ և 11-րդ դասարանների 11 /տասնմեկ/ սովորողներին տարեկան 4-10 միավոր ունենալու հիմքով թույլատրել մասնակցել փոխադրական քննություններին:

 

2.2017-2018 ուսումնական տարվա 12-րդ դասարանի սովորողներին պետական ավարտական, 10-րդ և 11-րդ դասարաններին փոխադրական քնոություններին մասնակցելուև թույլտվության մասին

Որոշում

1.2017-2018 ուսումնական տարվա 12-րդ դասարանի 27 /քսանյոթ/  շրջանավարտներին տրված դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ունենալու հիմքով թույլատրել մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննություններին:

2.10-րդ և 11-րդ դասարաններում փոխադրական քննություններն անցկացնել գրավոր և տնօրենի հաստատմանը ներկայացնել փոխադրական քննությունների կազմակերպման,  անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

3. 10-րդ և 11-րդ դասարաններում փոխադրական քննություններն անցկացվում են հաստատության մեթոդմիավորումների կազմած թեստերով, գնահատումը` 20 միավորանոց համակարգով, քննությունները սկսվում են ժամը 10.00-ին, փոխադրական քննությունների գրավոր աշխատանքները ստուգվում են հաստատության տնօրենի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ժամը 14.00-ին: Փոխադրական քննությունների ստուգող հանձնաժողովի անդամների 50 %-ը տվյալ առարկայի մասնագետներ են:

4.Հանձնարարել ուսուցիչներին` քննությունների միջև ընկած օրերին սովորողների համար քննական առարկաներից կազմակերպել խորհրդատվություններ` հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:

5.Հաստատության 10-րդ դասարանի 77 /յոթանասունյոթ/  և 11-րդ դասարանների 51 /հիսունմեկ/ սովորողներին ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված լինելու հիմքով թույլատրել մասնակցելուև հաստատության կանոնադրությամբ սահմանված տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված փոխադրական քննություններին:

Դիտումներ: 462 | Ավելացրեց: BGO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Dsyijd  
0
lipitor 20mg cost <a href="https://lipiws.top/">lipitor order online</a> lipitor 40mg tablet

Անուն *:
Email *:
Կոդ *: