Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Նյութերը ենթաբաժնում: 97
Ցուցադրված նյութերը: 71-80
Էջեր: « 1 2 ... 6 7 8 9 10 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

 Դասարանը բաժանված էր 4 խմբի: I խումբը ներկայացրեց, թե ինչ է թմրամոլությունը: II խումբը ներկայացրեց թմրամոլության  զոհերին: III խումբը ներկայացրեց, թե ինչպես  պաշտպանվել թմրամոլության զոհ դառնալուց: IV խումբը ներկայացրեց, թե ինչ եզրահանգման հանգան: Դասը շատ հետաքրքիր էր և ուսուցողական: Ներկա էր նաև ԱԳԲ դպրոցի ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը:

Մեր առօրյան | Դիտումներ: 353 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 12.03.2016 | Մեկնաբանություններ (1)

 3.03.2016թ Մասիսի  N5 ավագ դպրոցի սովորողները անակնկալ էին պատրաստել հաշմանդամ երեխաների համար: Նրանք հագուստներ և  խաղալիքներ նվիրեցին այդ երեխաներին` փորձելով փոքր-ինչ թեթևացնել նրանց մտորումները: Ծնողները շնորհակալություն հայտնեցինբ դպրոցին, որ իրենց երեխաները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Ներկա էր ԱԳԲ դպր. ավագ տեսուչ, կապիտան Վ.Սիմոնյանը:

Մեր առօրյան | Դիտումներ: 290 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 04.03.2016 | Մեկնաբանություններ (0)

 Հանդիպում «Մասիս» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ` սովորողներին տեղեկացնելու CV- լրացման կարգի մասին:

Մեր առօրյան | Դիտումներ: 496 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.02.2016 | Մեկնաբանություններ (0)

Փետրվաի 7-ին, Արարատյան Հայրապետական Թեմում կազմակերպված Բուն Բարեկենդանի տոնակատարությանը իրենց ակտիվ մասնակցությամբ հանդես եկան Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու « Գեղարդ» երիտասարդաց միության անդամները` Տ. Արարատ քահանա Օրդոյանի ղեկավարությամբ:

 

 

Մեր առօրյան | Դիտումներ: 430 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 Ինչպես գիտեք հունվարի 28-ը հայոց բանակի տոնն է, իսկ փետրվարի 4-ը եկեղեցական օրացույցում նշվում է որպես Վարդանանց տոնը: Յուրաքանչյուր հայորդու պարտքն է մշտապես պահպանել, հիշել և սերունդներին որպես ժառանգություն փոխանցել մեր ազգային պատմության նվիրական ու փառապանծ էջերը՝ պատգամելով սրբությամբ պահպանել ու տոնախմբությամբ տոնել այն բոլոր օրերը, որոնք շրջադարձային դարձան մեր ազգի համար: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում, տեղի ունեցավ  միջոցառում՝ «Ավարայրից Արցախ. շնորհավոր տոնդ հա´յ զինվոր» խորագրով:

Մեր առօրյան | Դիտումներ: 406 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 15.02.2016թ Մասիս քաղաքի N5 ավագ դպրոցի XI բնագիտական հոսքում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Թմրամոլությունը չարիք է» խորագրով: Սովորողները նկարների և տեսասահիկների միջոցով  ներկայացրեցին  թմրամոլության վնասները և ծնող պատճառները: Դաս-միջոցառմանը մասնակցում էին  ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալ Ց.Ստեփանյանը, ԱԳԲ դպրոցական  ավագ տեսուչ, կապիտան Վ.Սիմոնյանը: Վերջինս իր  խոսքում  ներկայացրեց  անչափահասներին մեծ վնաս հասցնող այդ չարիքի մասին:

Մեր առօրյան | Դիտումներ: 354 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.02.2016 | Մեկնաբանություններ (0)

10.09.2015թ Մասիսի N5 ավագ դպրոցում Ց.Հովհաննիսյանը կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված <<Արցախյան ազատամարտին>>:Դասին իր ակտիվ մասնակցությունն ցուցաբերեց նաև ԱԳԲ ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը: Դասին հրավիրված  էին Արցախյան ազատամարտի մասնակից <<Զորավար Անդրանիկի >> անվան Մասիսի ջոկատի  և ԵԿՄ անդամ ազատամարտիկներ: Դասը հայրենասիրական բնույթ էր կրում: Սովորողները  հնչեցրին բազմաթիվ հարցեր հերոսամարտի հետ կապված և ստացան հստակ պատասխաններ:

Մեր առօրյան | Դիտումներ: 329 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 27.02.2016 | Մեկնաբանություններ (0)

 25.02.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի 10 սովորողները  զինղեկ Հ.Հովահննիսյանի և ԱԳԲ դպր. ավագ տեսուչ, կապիտան Վ.Սիմոնյանի  ղեկավարությամբ Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ  այցելեցին Անդրանիկ Օզանյանի հուշահամալիր`«Եռաբլուր»` մասնակցելու  գեղեցիկ միջոցառմանը: Ցերեկույթը հայրենասիրական դաստիարակչական բնույթի էր: 

Մեր առօրյան | Դիտումներ: 330 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 26.02.2016 | Մեկնաբանություններ (2)

  19.02.2016թ 11 հումանիտար հոսքը պատրաստել էր գեղեցիկ միջոցառում ` դասղեկ Ա.Ջանինյանի ղեկավարությամբ: Միջոցառումը մի փոքրիկ տղայի մասին էր, ով  երազել էր ձեռք բերել  «Երեք հրացանակիրներ» գիրքը ու փորձել գնել այն: Սակայն գրքավաճառը լուրջ չէր ընդունել փոքրիկ տղային և գիրքն վաճառել էր շարքում  կանգնած մեկ ուրիշին: Տղան փորձեց դատարանի միջոցով վերականգնել արդարությունը: Դատարանն ճիշտ  վճիռ կայացրեց, որի արդյունքում գիրքն նվիրվեց տղային, իսկ  գրքավաճառն  հեռացվեց աշխատանքից:

Մեր առօրյան | Դիտումներ: 326 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 25.02.2016 | Մեկնաբանություններ (1)

  

Գիրք նվիրելու օր

19.02.2016թ Մասիսի N5  ավագ դպրոցի գրադարանավարուհին  կազմակերպել էր  միջոցառում ` «Վիկտորինա » խորագրով: Դպրոցի յուրքանչյուր դասարանից ընտրված էին   այն սովորողները, որոնք  բոլորից  շատն  էին կարդարցել գրքեր: Մրցույթն շատ հետաքրքիր էր կազմակերպված, ուսուցողական էր: Հաղթող ճանաչվեցին 2  դասարաններ, որոնք էլ արժանացան մրցանակների:

Մեր առօրյան | Դիտումներ: 318 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 20.02.2016 | Մեկնաբանություններ (1)

1-10 11-20 ... 51-60 61-70 71-80 81-90 91-97