Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Նյութերը ենթաբաժնում: 97
Ցուցադրված նյութերը: 61-70
Էջեր: « 1 2 ... 5 6 7 8 9 10 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

  Ավագ դպրոցի սովորողները 6.05.2016թ մասնակցեցին «Դասը վարում է ոստիկանը» խորագրով հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էր դպրոցի ԱԳԲ ավագ տեսուչը և Մասիս քաղաքի ոստիկանապետը:  

Մեր առօրյան | Դիտումներ: 324 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 30.05.2016 | Մեկնաբանություններ (2)

 6.04.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի 6 լավագույն սովորողներ այցելեցին ՀՀ նախագահի նստավայր:

Մեր առօրյան | Դիտումներ: 327 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 30.05.2016 | Մեկնաբանություններ (0)

  

Մայիսի 22-ին Մասիսի N5 ավագ դպրոցը մասնակցել է «Հայ ասպետ» ԿԲՀ-ի կազմակերպած «Հայ ասպետ-2016» հեռուստախաղին: Մրցակից թիմերը Հաղարծին, Աշնակ գյուղերի միջնակարգ դպրոցի թիմերն էին: 
Հետաքրքիր և լարված պայքարում հաղթեց Մասիսի դպրոցը: Սովորողները ցուցաբերեցին փայլուն գիտելիքներ:
 

Մեր առօրյան | Դիտումներ: 364 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 30.05.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Այցելություն Ծիծեռնակաբերդ

24.04.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի «Հայ ասպետ»-ի  մասնակիցները հայոց լեզվի ուսուցչուհի Մարիամ Առաքելյանի ղեկավարությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ:

Մեր առօրյան | Դիտումներ: 348 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 30.05.2016 | Մեկնաբանություններ (0)

 

Երթ

18.04.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողները մասնակցեցին համայնքի կողմից կազմակերպվող երթին: Այն նվիրված էր ապրիլյան   պատերազմի  զոհերի հիշատակին և կրում էր «Մասիսից Արցախ» խորագիրը:

Մեր առօրյան | Դիտումներ: 324 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 30.05.2016 | Մեկնաբանություններ (0)

  Ոստիկանությունն միշտ էլ պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները, երկյուղ չի ունեցել  դժվարություններից, չի խուսափել առաջին գծում լինելու պարտականությունից: Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից՝ կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը:: Դժվարին բարդ ու անչափ պատասխանատու աշխատանքն իրավմամբ համարվում է ծառայություն, քանի-որ այն ծառայություն է ժողովրդին, պետությանը, հասարակության բոլոր շերտերին: Երիցս փառք Ձեզ, Ձեր անդադար աշխատանքի արդյունքում հայ մարդու անդորրը պաշտպանելու նպատակով:

Մեր առօրյան | Դիտումներ: 474 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.04.2016 | Մեկնաբանություններ (0)

 Ասում են` այն ազգը, որը չի ուզում մեռնել, հնարավոր չէ սպանել նրան: Դու այդ ազգի ժառանգն ես. վկան է պատմությունը: Ու թվում է` արդեն այսօր` մերօրյա ժամանակներում, պետք է թուլանար ազգի ոգին պատմության դժնդակ ոլորաններում մաքառելիս, ու խոնարհեր գլուխը` իբրև ուժասպառ մաքառող, իբրև մայրամուտ ապրող վիրավոր զինվոր: Բայց թվում էր միայն, ազգի արևը կարող է թեքվել, բայց երբե’ք մայր չմտնել: Ազգը չի’ ծերանում մաքառման ճամապարհին:
Օրհնություն մեր օրերի ազատագրական պայքարի ճանապարհին զոհված հայորդիներին, որոնք նախընտրեցին ազատ մեռնել, քան ստրուկ ապրել։ Նրանք անմահացան «իմացյալ մահով»։ Մեր սրտագին աղոթքն է, որ բարին Աստված քաղցրությամբ ընդունի նրանց արդար հոգիները հավերժական կյանքի բարձունքներում և զորավիգ մնա մեր ազգի բոլոր քաջարի զավակներին, որպեսզի նրանք հավատարիմ իրենց զոհված եղբայրների ուխտին, շարունակեն ազատության սրբազան պայքարը՝ իրականացում հայրենանվեր իդեալների։«Մասիսից Արցախ»  այս խորագիրն էր կրում 2016թ ապրիլի 18-ի միջոցառումը, որը տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական հրապարակում:Սովորողները մեկ մարդու նման, ցուցապաստառներով, Արցախի և Հայաստանի պետական դրոշներով մասնակցեցին երթին:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 307 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 19.04.2016 | Մեկնաբանություններ (0)

 Մասիսի N5 ավագ դպրոցում ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում` «Ֆրանսիան Հայաստանի ընկերն է խորագրով»: Դահլիճն ֆրանսիական ոգով  էր շնչում: Միջոցառումն շատ գեղեցիկ էր և ուսուցողական:

Մեր առօրյան | Դիտումներ: 398 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.03.2016 | Մեկնաբանություններ (0)

 Մասնագիտական կողմնորոշման նպատակով Մասիսի N5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Վ.Սարգսյանի անվան ռազմական  ինստիտուտի ներկայացուցիչների հետ: 

Մեր առօրյան | Դիտումներ: 308 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.03.2016 | Մեկնաբանություններ (0)

   Վազգեն  Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողները  դպրոցի զինղեկ Ց.Հովհաննիսյանի և ԱԳԲ դպր. ավագ տեսուչ Վ.Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Սպարապետին: Սովորողները ծաղիկներ դրեցին Սպարապետի շիրմաքարին: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին արցախյան  ազատամարտում զոհված հայորդիներին: Այցելությունը հայրենասիրական դաստիարակչական բնույթ էր կրում:

Մեր առօրյան | Դիտումներ: 415 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 14.03.2016 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 ... 41-50 51-60 61-70 71-80 81-90 91-97