Գլխավոր էջ » Հոդվածներ |
Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 227 Ցուցադրված նյութերը: 46-60 |
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 15 16 » |
1988թիվ՝ դեկտեմբերի յոթ, |
ՀՀ պաշտպանության նախարարի թույլտվությամբ Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղադրվեց «Մենամարտ» վարժասարք: Տեղադրմանը և այդ սենյակի բացման պատիվը տրված էր Մասիսի քաղաքապետ Դ.Համբարձոււմյանին և դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանին:Արարողությանը ելույթվ հանդես եկավ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:Մասնակցում էին նաև պահեստի գնդապետ Գնել Մանուկյանը, զինկոմի ժ/պ Սարգիս Բալայանը, տարածաշրջանի զինղեկները , ավագ դպրոցի սովորողները: |
XII ը դասարանում տեղի ունեցավ բաց դաս` «Մակաբուծություն: Գիշատչություն» թեմայով: Դասի նպատակն էր ՏՀՏ-ի կիրառման միջոցով խմբային հետազոտական աշխատանքի կարողությունների մշակումը: Դասարանը նախապես բաժանվել էր 4 խմբի: Տեսասահիկների և ՏՀՏ-ի կիրառման միջոցով լուսաբանվեց թեման, իսկ խմբերից մեկը կազմել էր առանձին kohoot ծրագիրը` համակարգչով «Կենսաբանություն» առարկայի` թեստային աշխատանքի կատարման համար:
|
Կենսաբանության ուսուցչուհի Զ.Գրիգորյանը և ԱԳԲ ավագ տեսուչ մայոր Վ.Սիմոնյանը անցկացրին ինտեգրված դաս` «Oրգանիզմի վրա վնասակար սովորությունների ազդեցությունը» թեմայով: Կենսաբանության ուսուցչոււհին բացատրեց օրգանիզմի ժառանգականության վրա վնասակար սովորույթների` թմրամոլության, ալկոհոլիզմի, ծխախոտի օգտագործման ազդեցությունը, իսկ Վ.Սիմոնյանը ավելացրեց նաև վնասակար սովորույթների այն դեպքերը, որոնք քրեորեն պատժելի են:
|
Բնագիտական տասնօրյակի շրջանակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Սովորողներին նախապես բաժանվել էին ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի մասին տեղեկացվածությանը վերաբերող սոցհարցման հարցաթերթիկներ, որոնք կազմել էր ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ.Սողոմոնյանը: Միջոցառման ընթացքում կենսաբանության ուսուցչուհի Զ.Գրիգորյանը և դպրոցի ԱԳԲ ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը ներկայացրին համառոտ տեղեկություններ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի վերաբերյալ : Սովորողները ցուցադրեցին փոքրիկ ներկայացում` վարակի անիրազեկության հետևանքների մասին, իսկ վերջում ցուցադրվեց տեսանյութ` վարակի աղբյուրների և դրանից պաշտպանվելու միջոցների մասին:
|
10-րդ դասարանի ֆիզմաթ հոսքում ամփոփման դաս էր` «Կորագիծ շարժում» թեմայով: Դասը բաղկացած էր 3 մասից. 1-ին մասում մտագրոհի միջոցով կրկնեցին սահմանումները և կանոնները: 2-րդ մասում լամինացված A4 թղթե գրատախտակների միջոցով ուսուցչուհին ստուգեց միաժամանակ սովորողների բանաձևերի իմացությունը: 3-րդ մասում kahoot ծրագրի օգնությամբ աշակերտները պատասխանեցին 10 թեստային հարցերին: Դասի վերջում սովորողները լրացրեցին ելքի տոմսեր ` պատասխանելով «Ի՞նչ չհասկացա» հարցերին:
Հետաքրքրաշարժ ֆիզիկա |
Դիտումներ: 590 |
Ավելացրեց: BGO |
Ամսաթիվ: 13.12.2017
| Մեկնաբանություններ (2)
|
«Հետապնդում եմ ու չեմ հասնում »-, այսպես է արտահայտել իր զգացմունքն առ Աստված Մեծ աղոթասացը: Xհ2 դասարանն էլ մի քանի դասաժամ «հետապնդում էր» Նարեկացուն... |
Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները պարբերաբար մասնակցում են Երևանի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում անցկացվող շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված հարցերի քննարկմանը: Նոյեմբերի 16-ին դպրոցի սովորողները մասնակցեցին հերթական զրույց-դասախոսությանը, որը նվիրված էր սնդիկի բնական շրջապտույտին, մարդու առողջության վրա դրա ազդեցությանը և բնական աղետներին, դրանց առաջացման պատճառներին: |
Նոյեմբերի 10-ին տոնական տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ Մասիսի N5 ավագ դպրոցը մասնակցեց հարազատ քաղաքի տոնին: Քաղաքի հրապարակում տեղակայված տաղավարներից մեկն էլ իր հայկական ավանդական կերակուրներով ու քաղցրավենիքներով զարդարել էր ավագ դպրոցի հյուրասեր աշխատակազմն ու սովորողները, ովքեր գեղեցիկ բարեմաղթանքներով և հյուրասիրությամբ շնորհավորեցին քաղաքապետ` Դ.Համբարձումյանին` նշելով, որ նրա շնորհիվ ավելի գունառատ ու հագեցած է դառնում քաղաքի առօրյան՝ համալրելով անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններն ու մտահաղացումները:
|
Կենսաքիմիայի խորացված հոսքի 11-րդ դասարանում անցկացվեց ինտեգրված դաս. «ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ը և դրա հետ կապված իրավական պատասխանատվությունը»: Դասն անցկացրին ԱԳԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ.Սիմոնյանը և կենսաբանության ուսուցչուհի Զ.Գրիգորյանը: Սովորողները լրացրին ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ին վերաբերող` Վ.Սիմոնյանի կողմից նախապես կազմված հարցաթերթիկներ, որը հնարավորություն տվեց պարզելու նրանց գիտելիքները առաջադրված հարցերի վերաբերյալ: Զրույց-դասախոսության ընթացքում կենսաբանության ուսուցչուհին բացատրեց և պատասխանեց սովորողների հարցերին, որոնք կապված էին հիվանդության հետ, իսկ հիվանդության հետ կապված իրավական կողմը բացատրեց Վ.Սիմոնյանը: Նա բացատրեվ նաև ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման հետ կապված իրավունքները և հիվանդության գիտակցված տարածման համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժամիջոցներ: Դասն անցավ անկաշկանդ և վստահության մթնոլորտում: |
Յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային բնութագիրն ու ինքնատիպությունը: Եվ յուրաքանչյուրը պարտավոր է հարգելու , իհարկե նաև ընդունելու ազգային, քաղաքական, գաղափարական արժեքները, որոնք հանդիսանում են ազգ-օրգանիզմի հենաշարժիչ համակարգը: Ներկա սերունդը պետք է հասկանա, որ նախնիների ստեղծածը մերն է, և իրավունք չունենք անտարբերության մատնել հազարամյակների ժառանգությունը:Պետք է ճանաչենք և անխաթար պահենք մեր ազգային արժեքները, քանի որ դրանք են մեր պատմության վառ վկայությունը: Ազգը, որը չի գնահատում այդ արժեքները, նա չի կարող ապագա կերտել: Ազգային ավանդույթների պահպանման և փոխանցման հարցում ծնողների և դասղեկների ինքնատիպ նախաձեռնությամբ հանդես եկան Մասիսի հ.5 ավագ դպրոցի սաները` կազմակերպելով «Հայկական ազգային արժեքներ» խորագրով ցուցահանդես: Ներկայացված էին ձեռքի աշխատանքներ` կավից, փայտից, ապակուց, պլաստիկայից, բնական քարերից, թղթից, կաշվից և այլ յուրահատուկ նյութերից: Ցուցահանդեսի ժամանակ դասարանները իրենց սեղանների խորհուրդը ներկայացնելուց հետո հանդես եկան ազգային երգ ու պարով: Ներկաները հիացած էին աշխատանքներով և իրենց գովասանքն արտահայտեցին ներկայացված աշխատանքի համար: |
Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողները, ովքեր հետաքրքրված են սպորտով և ֆիզիկական կուլտուրայով, ֆիզկուլտուրայի ուսուցչի նախաձեռնությամբ այցելեցին ՖԿՍՊԻ: Այցի նպատակն էր` ոչ միայն ծանոթանալ ինստիտուտի պատմությանը, oլիմպիական ձեռքբերումներին, հայ մարզիկների փառավոր հաղթանակներին, այլ նաև օգնել երիտասարդներին պրոֆեսիոնալ մասնագիտության կողմնորոշման հարցում: Այցը սկսվեց ինստիտուտի բակից, որտեղ ի հիշատակ ուսանող ազատամարտիկների հուշարձանին հարգանքի տուրք մատուցվեց: Այնուհետև այցը շարունակվեց ինստիտուտի ներսում, երիտասարդները այցելեցին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի թանգարան, ինչպես նաև մասնագիտական ամբիոններ: Հանդիպումն ավարտվեց նիստերի դահլիճում, որտեղ ԲՈՒՀ-ի ռեկտոր՝ պարոն Վ.Բ. Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ողջունեցին և իրենց ուրախությունը հայտնեցին Մասիսի երիտասարդներին նման հարուստ պատմություն ունեցող ինստիտուտի ներսում տեսնելու կապակցությամբ: |
Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հանգուցային ուղղություններից մեկն էլ անչափահասների հետ տարվող աշխատանքն է: Խոսքը պարզապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատելու մասին չէ: Խնդիրն ավելի խոր ու ընդգրկուն է: Այսօրվա դեռահասը վաղվա քաղաքացին է և որպեսզի գալիք ոստիկանության ու քաղաքացու հանդիպումը առանց նստվածքների ու կարծրատիպերի կայանա, աշխատանքն այսօ՛ր պիտի արվի և արվում է: Եվ դրա օրինակն է հոկտեմբերի 16-ին Մասիսի N5 ավագ դպրոցում անցկացված հանդիպումը` «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով, որն ուղղված էր ոստիկան-բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
|
«Ազգային մնայուն բոլոր արժեքների կենտրոնում եղել և մնում են Մայր աթոռը և նրա սիրտը` Գևորգյան հոգևոր ճեմարանը»,- այս խորագիրն էր կրում Մասիսի N5 ավագ դպրոցի Xհ2 դասարանի հայոց լեզվի դասը: Սովորողներն այդ օրը առավել հագեցած նյութեր էին պատրաստել, լրացուցիչ տեղեկություններ էին հավաքել, քանի որ բաց դասին համալրված էր նաև Գևորգյան ճեմարանի սան, դպրոցի շրջանավարտ Գևորգ Կարապետյանը: Նա լսեց սովորողներին, սիրով պատասխանեց նրանց հարցերին, ներկայացրեց ճեմարանի մասին պատմող տեսանյութ: Դասն էլ ավելի հետաքրքիր և յուրահատուկ դարձավ խելացի և բանիմաց հոգևորականի մատուցմամբ: Սովորողները շատ տպավորված էին: Նման դասեը կլինեն շարունակական: |
Ուսումնական պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելու և սովորողների մոտ առարկայի հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով յուրաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է «ֆուտբոլ» և «վոլեյբոլ» մարզախաղերից` աշնանային առաջնություն:Հոկտեմբերի 26-ին Մասիսի N5 ավագ դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆիզկ. ուսուցչի կողմից կազմակերպված աշնանային ֆուտբոլային առաջնության եզրափակիչ խաղը՝ 10բն և 11հ դասարանների միջև: Դիտարժան հանդիպումն ավարտվեց «11h» դասարանի հաղթանակով՝ 2-10 հաշվով' դառնալով այս առաջնության հաղթող: Շնորհավորում ենք այս թիմին` փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում, որ հետագա խաղերի ընթացքում ևս ցուցաբերեն հետաքրքիր թիմային խաղ` գրանցելով էլ ավելի բարձր ցուցանիշներ:
|