Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Նյութերը ենթաբաժնում: 97
Ցուցադրված նյութերը: 41-50
Էջեր: « 1 2 3 4 5 6 7 ... 9 10 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

 

Դեկտեմբերի 14-16-ը  Մասիս քաղաքի  №5 ավագ դպրոցում ընտրվեցին 30  սովորողներ, ովքեր ներգրավվեցին  «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրին: Ծրագրի նպատակն էր սովորողներին տեղեկացնել ժողովրդավարության, ընտրությունների մասին:Դեկտեմբերի 14-ին  սովորողներին ներկայացվեց, թե ի՞նչ է ժողովրդավարությունը և ո՞րն է նրա դրական կողմերը, միաժամանակ զուգահեռականներ անցկացվեց ըտրությունների  վերաբերյալ, իսկ հաջորդ օրը դպրոցի 103 սովորողները ուսումնասիրելով «Առաջին անգամ ընտրող» գրքույկը կարողացան պատշաճ կերպով ներկայացնել ընտրության կարգը: Արդեն օրվա վերջում ընտրատեղամասը իր փաստաթղթերով հանդերձ պատրաստ էր  հաջորդ` դեեկտեբերի 16-ին կայանալիք  «քաղաքապետի»   ընտրությանը: Եվ սովորողները պետք է  այդ օրվա ընթացքում ստացած  գիտելիքները  ի ցույց դնեին`կազմակերպելով ընտրություններ: Ներկա էր նաև Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան  դպրոցի» տնօրեն` Ա.Զաքարյանը և ծրագիրը համակարգող` Է.Մկրտումյանը:

Արդյունքում պարզ դարձավ, որ սովորողները տիրապետում էին 3 օրվա  ընթացքում ստացած նյութին: Ընտրությանը մասնակցեցին 103 աշակերտներ: Ներկաները փաստեցին, որ

ընտրությունների  ժամանակ այդ աշակերտների ձայնը կլինի որոշիչ` իրենց  ճիշտ և խելացի որոշման շնորհիվ: Շնորհակալություն  ծրագրի   կազմակերպիչներին և մասնակիցներին:

Մեր առօրյան | Դիտումներ: 282 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 11.01.2017 | Մեկնաբանություններ (1)

 Դեկտեմբերի 3-4-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցումներ: 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հայկանուշ Մանուկյանը:Նա 2 մաքուր հաղթանակով դարձավ միջազգային մրցումների հաղթող: Շնորհավորում ենք նրան և մաղթում բազում հաղթանակներ:

Մեր առօրյան | Դիտումներ: 309 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 07.12.2016 | Մեկնաբանություններ (0)

 2.12.2016թ.
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍԻՍԻ N5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ . ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ: ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ՄԱՍԻՍԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՍՊԱՆԵՐԸ: ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ՄԱՍԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼ ՌՈՒՀ-ԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՍՊԱՅԻ ԲԱՐՁՐ ՈՐՈԿՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՍՈՑԻԱԼ –ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ՄՇՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ, ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ: ՍՊԱՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐՋՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ:

Մեր առօրյան | Դիտումներ: 339 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.12.2016 | Մեկնաբանություններ (0)

 2016թ նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ «Նուռ 2 համահայկական երիտասարդ ստեղծագործներ » մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի մասին իմացել եմ facbook-յան կայքից` «Համահայկական երիտասարդական շարժում» էջի շնորհիվ:
Մրցույթին ուղարկել էի 3 ստեղծագործություն`
2 բանաստեղծություն` «Արծվի քույրը», «Ծաղկած հայրենիք» և մեկ պատմվածք` «Խարդախների զոհերը»:
Ստեղծագործությունները հավանության են արժանացել, իսկ մրցանակաբաշխության ժամանակ ինձ հանձնվեց հավաստագիր և խրախուսական մրցանակ:

Մեր առօրյան | Դիտումներ: 244 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 06.12.2016 | Մեկնաբանություններ (0)

Մասիսի N5 ավագ դպրոցում 23.11.2016թ տեղի ունեցավ 
« Վոլեյբոլ» մարզախաղի առաջին փուլը: Մրցակից թիմերն էին 10բն և 11ը դասարանները:Թեժ պայքարի արդյունքում 3-0 հաշվով հաղթող ճանաչվեց 10բն հոսքը:

Մեր առօրյան | Դիտումներ: 290 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (0)

 «Մասիսի N5 ավագ դպրոցում» դեռևս շարունակվում է ֆուտբոլի աշնանային առաջնությունը:Այսօր մրցակցեցին 10-ի բնագիտական և 11-ի ընդհանուր դասարանները,որտեղ հաղթող ճանաչվեցին բնագետները(8:2):

Մեր առօրյան | Դիտումներ: 285 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (0)

 «Մասիս N5 ավագ» դպրոցում ԱԽ նախագահի, ռազմամարզական-սպորտային հանձնախմբի նախագահի նախաձեռնությամբ, ֆիզկուլտուրայի ուսուցչուհու աջակցությամբ, վիճակահանության սկզբունքով, նոյեմբերի 17-ից անցկացվում են՝ տղաների «ֆուտբոլ» և աղջիկների «վոլեյբոլ» մարզախաղերի դպրոցական առաջնություն: Խաղերին մասնակցում են 10-12-րդ դասարանների սովորողներից կազմված հավաքական թիմեր: 
Մրցաշարն անցկացվում է ֆիզկուլտուրայի ուսուցչուհու մրցավարությամբ՝ թիմերի ավագների ողջույնի խոսքով և մարզախաղերի բոլոր կանոններով:
Հաղթող թիմերը կպարգևատրվեն հատուկ պատվոգրերով՝
«լավագույն թիմ» և «լավագույն խաղացող» անվանակարգում:
Ցանկանում ենք բոլորին « առողջ » մրցակցություն:

Մեր առօրյան | Դիտումներ: 316 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (0)

 11.11.2016թ
«Մասիսի N5 ավագ» դպրոցը հյուրընկալեց Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստներին՝ ընկերական հանդիպման՝ ֆուտզալ խաղալու նպատակով:Դպրոցից խաղին մասնակցում էին 10-11-րդ դասարանների սովորողներից կազմված հավաքական թիմ,ինչպես նաև Աշակերտական խորհրդի նախագահը,ով հանդիսանում է «Մասիս»թիմի ավագ: «Մասիս» թիմը երկու խաղակեսերի ընթացքում անզիջում պայքարի մեջ մտավ հակառակորդ թիմի խաղացողների հետ:
Նպատակը՝ խաղալ ֆուտբոլ մարզախաղի բոլոր կանոններով,մասսայականացնել սպորտը,հետևել առողջությանը,վարել առողջ ապրելակերպ:
Խաղի ժամանակ «ֆուտբոլիստները» դրսևորեցին համագործակցության,արագ կողմնորոշվելու,կամքի,մեկը մյուսի հանդեպ հարգանքի վարքագիծ:

Մեր առօրյան | Դիտումներ: 327 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (0)

  

04.11.2016
Այցելություն՝ Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ : Սովորողները ծանոթացան՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, Օլիմպիական շարժման և հայ անվանի մարզիկների պատմության հետ,ինչպես նաև ձեռք բերեցին տեսական գիտելիքներ՝ դպրոցականների կյանքում ֆիզիկական դաստիարակության դերի և նշանակության մասին: Լինելով կրթության բաղադրիչի պարտադիր մաս` ֆիզկուլտուրան նպաստում է աշակերտների հոգու և մարմնի ներդաշնակությանը, նրանց մոտ ձևավորում է այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպիսիք են` առողջությունը, ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 335 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (0)

 18.10.2016թ
Հանդիպում Արարատի մարզի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ` Զ.Պետրոսյանի և Մասիսի տարածաշրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ` Մ.Ավետիսյանի հետ:

Մեր առօրյան | Դիտումներ: 328 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 05.12.2016 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-30 31-40 41-50 51-60 61-70 ... 81-90 91-97