Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Նյութերը ենթաբաժնում: 97
Ցուցադրված նյութերը: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 ... 9 10 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

 

Հունվարի 31-ին Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հայրենասիրական դաս-միջոցառում նվիրված հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին: Դաս-միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Առաքելյանը, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրն ու բազմաթիվ այլ հյուրեր

 

Մեր առօրյան | Դիտումներ: 353 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 07.02.2018 | Մեկնաբանություններ (2)

 

Հայ զինվոր

Մասիսի հ.5 ավագ դպրոցի Xհ1 դասարանում  հունվարի 22-ին  դասղեկի հերթական ժամ էր, որը նվիրված էր բանակի ծննդյան  օրվան:Սովորողները  դաս-միջոցառումը  վերնագրել էին §Հայ զինվոր¦: Միջոցառման ընթացքում  սովորողները ներկայացրին Մոնթե  Մելքոնյանի և Վազգեն Սարգսյանի անցած ռազմական  ուղին: Մասնակիցները լսեցին Ք.Պեպելյանի §Հայ զինվոր¦, Սևակ Ամրոյանի §Կռիվ ենք գնում ախպերս ու ես¦ երգերը: Միջոցառումը ավարտվեց §Հայ զինվոր տեսաֆիլմով¦:Միջոցառմանը ներկա էին  ՄԿԱ գծով տնօրենի  տեղակալ Ց.Ստեփանյանը, ավագ տեսուչ Վ.Սիմոնյանը, ուսուցիչներ, սովորողներ, ռազմագիտության ուսուցիչ` Ց.Հովհաննիսյանը: Սովորող Մերի Խաչատրյանը ռազմագիտության կաբինետին  նվիրեց իր ձեռքով նկարած Մոնթե Մելքոնյանի դիմանկարը:Սակայն անակնկալն այդքանով  չեզրափակվեց. դպրոցի սովորողները պատրաստել էին նաև գեղեցիկ բացիկներ`§ Մենք քո կողքին ենք, զինվո°ր¦  խորագրով և ուղարկել զորամաս` բանակում ծառայող դպրոցի շրջանավարտներին:

 

 

Մեր առօրյան | Դիտումներ: 329 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.01.2018 | Մեկնաբանություններ (1)

  

Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի նախաձեռնությամբ Մասիս քաղաքի և հարակից համայնքների հետ համատեղ նշվեց սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնը մեկնարկեց խաչերթով, որին հաջորդեց համերգային ծրագիրը: Խաչերթին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողներն ու ուսուցչական կոլեկտիվը: Խաչերթի մասնակիցներին ուղեկցում էր Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով վերջում աղի բլիթներ բաժանեց ներկա բոլոր երիտասարդներին և ավետեց սիրո մաքրագործող ուժը:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 295 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 29.01.2018 | Մեկնաբանություններ (1)

2018թ.-ի հունվարի  16-ին Xհ1 դասարանում տեղի ունեցավ ծնողական ընդհանուր ժողով:

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ`

1.Առաջին կիսամյակի  արդյունքների ամփոփում

2.Ընթացիկ հարցեր

 

ՈՐՈՇԵՑԻՆ

1.Ծնողները հաճախ լինեն դպրոցում  և ուշսդրության կենտրոնում պահեն ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին:

2.Ծնողների օգնությամբ  կազմակերպել սովորողների զարգացմանը նպաստող էքսկուրսիաներ:

3.Ուշադրության  կենտրոնում պահել հաճախակի բացակայող, դասերից  չարամտորեն  խուսափող սովորողներին:

Մեր առօրյան | Դիտումներ: 417 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 26.01.2018 | Մեկնաբանություններ (1)

   

Մասիսի հ.5 ավագ դպրոցում շարունակում է գերիշխել ամանորյա տոնական տրամադրությունը: Ընթացիկ տարին հրաժեշտ տալու և գալիք տարին նորովի դիմավորելու ակնկալիքով 28.12.2017թ ԱԽ-ի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած «Ամանորյա դիմականադես»-ը:

Ռիթմիկ պարեր, խաղեր, անակնկալներ, նվերներ, շնորհակալագրեր՝ ավագ դպրոցի այն սովորողներին, ովքեր կառույցի ներսում ծավալել են ակտիվ գործունեություն և ունեցել մեծ ավանդ: Տոնական ուրախ տրամադրությամբ էլ ավագ դպրոցը հրազեշտ տվեց 2017 թվականին:

 

Մեր առօրյան | Դիտումներ: 307 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 08.01.2018 | Մեկնաբանություններ (1)

 

1988թիվ՝ դեկտեմբերի յոթ,
հայոց մի նոր վիշտ,
մահվան մի նոր բոթ:
Քառասուն վայրկյան, ի~նչ քիչ ժամանակ,
ու ազգս նորից եղավ նահատակ...

Մեր առօրյան | Դիտումներ: 333 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 08.01.2018 | Մեկնաբանություններ (2)

ՀՀ պաշտպանության նախարարի թույլտվությամբ Մասիսի հ.5 ավագ դպրոցում  տեղադրվեց «Մենամարտ» վարժասարք: Տեղադրմանը և այդ սենյակի բացման պատիվը տրված էր Մասիսի քաղաքապետ Դ.Համբարձոււմյանին և դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանին:Արարողությանը ելույթվ հանդես եկավ  գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:Մասնակցում էին նաև պահեստի գնդապետ Գնել Մանուկյանը, զինկոմի ժ/պ Սարգիս Բալայանը, տարածաշրջանի զինղեկները , ավագ դպրոցի սովորողները:

Մեր առօրյան | Դիտումներ: 461 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.12.2017 | Մեկնաբանություններ (1)

 

Նոյեմբերի 10-ին  տոնական տրամադրությամբ  և մեծ ոգևորությամբ Մասիսի N5 ավագ դպրոցը մասնակցեց հարազատ քաղաքի տոնին: Քաղաքի հրապարակում տեղակայված տաղավարներից մեկն էլ  իր հայկական ավանդական կերակուրներով  ու քաղցրավենիքներով զարդարել էր  ավագ դպրոցի հյուրասեր աշխատակազմն ու սովորողները, ովքեր գեղեցիկ բարեմաղթանքներով և  հյուրասիրությամբ շնորհավորեցին քաղաքապետ` Դ.Համբարձումյանին` նշելով, որ  նրա շնորհիվ ավելի գունառատ ու հագեցած է դառնում  քաղաքի առօրյան՝ համալրելով անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններն ու մտահաղացումները:

 

 

 

Մեր առօրյան | Դիտումներ: 377 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 13.11.2017 | Մեկնաբանություններ (1)

   

Յուրաքանչյուր ազգ ունի իր ազգային բնութագիրն ու ինքնատիպությունը: Եվ յուրաքանչյուրը պարտավոր է հարգելու , իհարկե նաև ընդունելու ազգային, քաղաքական, գաղափարական արժեքները, որոնք հանդիսանում են ազգ-օրգանիզմի հենաշարժիչ համակարգը: Ներկա սերունդը պետք է հասկանա, որ նախնիների ստեղծածը  մերն է, և իրավունք չունենք անտարբերության մատնել հազարամյակների  ժառանգությունը:Պետք է ճանաչենք և  անխաթար պահենք մեր  ազգային արժեքները, քանի որ դրանք են  մեր պատմության  վառ վկայությունը: Ազգը, որը չի գնահատում այդ արժեքները, նա չի կարող ապագա կերտել:

Ազգային ավանդույթների պահպանման և փոխանցման հարցում ծնողների և դասղեկների  ինքնատիպ նախաձեռնությամբ հանդես եկան Մասիսի հ.5 ավագ դպրոցի սաները` կազմակերպելով  «Հայկական ազգային արժեքներ»  խորագրով ցուցահանդես: Ներկայացված էին ձեռքի աշխատանքներ` կավից, փայտից, ապակուց, պլաստիկայից, բնական քարերից, թղթից, կաշվից և այլ յուրահատուկ նյութերից: Ցուցահանդեսի ժամանակ դասարանները իրենց սեղանների խորհուրդը ներկայացնելուց հետո հանդես եկան ազգային երգ ու պարով:

Ներկաները հիացած էին աշխատանքներով և  իրենց գովասանքն  արտահայտեցին ներկայացված  աշխատանքի համար:

Մեր առօրյան | Դիտումներ: 490 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 10.11.2017 | Մեկնաբանություններ (1)

 Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մասիսի N5  ավագ դպրոցի  սովորողները, ովքեր հետաքրքրված են սպորտով և ֆիզիկական կուլտուրայով, ֆիզկուլտուրայի ուսուցչի  նախաձեռնությամբ  այցելեցին  ՖԿՍՊԻ: Այցի  նպատակն էր` ոչ միայն ծանոթանալ ինստիտուտի  պատմությանը, oլիմպիական ձեռքբերումներին, հայ մարզիկների  փառավոր հաղթանակներին, այլ  նաև օգնել  երիտասարդներին  պրոֆեսիոնալ մասնագիտության  կողմնորոշման  հարցում: Այցը սկսվեց ինստիտուտի  բակից, որտեղ ի հիշատակ ուսանող ազատամարտիկների հուշարձանին հարգանքի  տուրք մատուցվեց: Այնուհետև այցը շարունակվեց ինստիտուտի ներսում, երիտասարդները այցելեցին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի թանգարան, ինչպես նաև մասնագիտական ամբիոններ: Հանդիպումն ավարտվեց նիստերի դահլիճում, որտեղ ԲՈՒՀ-ի ռեկտոր՝ պարոն Վ.Բ. Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ողջունեցին և իրենց ուրախությունը հայտնեցին Մասիսի երիտասարդներին նման հարուստ պատմություն ունեցող ինստիտուտի ներսում տեսնելու կապակցությամբ: 

Մեր առօրյան | Դիտումներ: 341 | Ավելացրեց: BGO | Ամսաթիվ: 31.10.2017 | Մեկնաբանություններ (1)

1-10 11-20 21-30 31-40 41-50 ... 81-90 91-97