Մասիսի N5 ավագ դպրոցում աշակերտական խորհուրդը կազմակերպել էր լռության րոպե` նվիրված 1988թ-ի դեկտեմբերի 7-ի զոհերի հիշատակին: Հնչեց Շառլ Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստան>> երգը, որից հետո աշակերտական խորհրդի նախագահ Անի Քայայանը խոսեց 28 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքի մասին և այդ լռության րոպեն հայտարարվեց հենց 11- անց 41-րոպեին:Ինչքան էլ ցավ ու պատերազմ ենք տեսել, այնուամենայնիվ, կանք, ապրում ենք: