| Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
| Նյութերը ենթաբաժնում: 97 Ցուցադրված նյութերը: 1-10 |
Էջեր: 1 2 3 ... 9 10 » |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
|
|
|
Այսօր ֆուտբոլը դարձել է արդիական կյանքի անբաժանելի բաղադրիչը, քանի որ այն համարվում է ամենամեծ թվով հանդիսատեսն ունեցող սպորտաձևը: 21.10.2018թ. ֆիզկուլտուրայի ուսուցչի և ԱԽ-ի սպորտային հանձնախմբի նախաձեռնությամբ մեկնարկեց ֆուտբոլի աշնանային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էր 8 թիմ, որոնք ունեին փայլուն պատրաստականություն: Նախապես անցկացվեց վիճակահանություն և դպրոցական ֆուտբոլային առաջնությունը համարվեց բացված: Ըստ վիճակահանության առաջին խաղը անցկացվեց 11-րդ բնագիտական և հումանիտար 1 հոսքերի միջև: Անզիջում պայքարում 7:8 հաշվով խաղն ավարտվեց` ի օգուտ բնագետների: Խաղից անմիջապես հետ կայացավ 2-րդ խաղը, որտեղ մրցում էին 10-րդ բնագիտական և ընդհանուր հոսքերը:Այն ավարտվեց 9:7 հաշվով` ի օգուտ ընդհանուրների:
|
|
|
|
|
|
7.10.018թ. Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ` եկեղեցու օծման երրորդ տարեդարձի առթիվ: Պատարագին սիրով մասնակցեցին նաև Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները: |
|
|
|
|
|
|
|
|
|
|

Ոստիկանությունը չափազանց կարևորում է անչափահասների իրավական դաստիարակության խնդիրը, այդ պատճառով անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները կանխարգելելու, վերջիններիս իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև նրանց կողմից կատարվող իրավախախտումները կանխարգելելու, հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպքերը բացառելու նպատակով՝ ս/թ սեպտեմբերի 14-ին ժամը 1100-ին, ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջ. Մարությանը, ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ա. Սարգսյանը, ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի դպր. ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ. Սիմոնյանը <<Մասիսի հ.5 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի սովորողների շրջանում անցկացրեցին <<Դասը վարում է ոստիկանը>> խորագրով միջոցառում:
<<Մասիսի հ.5 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի սովորողների շրջանում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում ս/թ սեպտեմբերի 18-ին ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ. Սիմոնյանը, ՃՈ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Դավիթ Լյովայի Արշակյանը և տեսուչ, ոստիկանության կապիտան Հայկ Ստեփանի Մեծոյանը անցկացրեցին ճանապարհային երթևեկության կանոների վերաբերյալ ուսուցողական դասընթաց: