1.12.2016թ Աշակերտական խորհուրդը նշում էր դեկտեմբերի 1-ը` ձմռան մուտքը: Տոնական մթնոլորտը զգացվում էր մուտքից, որտեղ փակցված էր աշակերտական խորհրդի ողջույնի խոսքը: Դասարանի դռներին փակցված էին ձմեռը խորհրդանշող սովորողների ձեռքով պատրաստված նկարներ և բանաստեղծություններ: Ողջ օրվա ընթացքում ` և ՛ առավոտյան և դասամիջոցներին հնչում էր ձմռան մասին երաժշտություն: