Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշակերտական խորհուրդ |
Մասիսի հ.5 ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում 2.03.2018թ. կայացավ §Մասնագիտական կողմնորոշում¦ թեմայով դասընթաց: Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմը գործառույթ է, որի նպատակն է անձին տրամադրել համակարգված տեղեկատվության աշխատակարգի առկա իրավիճակի և զարգացման միտումների , կրթության համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների առանձին որակների և հակումների վերաբերյալ` ձեզ հնարավորություն ընձեռելով կայացնել գիտակցված և արդյունավետ որոշում: Սովորողները §Ի±նչ մասնագիտության համար ես ստեղծված¦ թեստի հարցերին պատասխանում էին անհատական համակարգիչներով: Դասընթացի խնդիրն էր ընտրել մասնագիտության ընտրության առավել ճիշտ մոտիվը, այսինքն այն հիմնական պատճառը, որով սովորողները պետք է առաջնորդվեն մասնագիտությունն ընտրելիս: Դասընթացը հնարավորություն տվեց շտկել, փոփոխել աշակերտների պատկերացումները այս կամ այն մասնագիտության վերաբերյալ:
| |
Դիտումներ: 414 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||