Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Մասիսի N5 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը գեղեցիկ ձևավորել էր դպրոցը և տեղադրել էր մի արկղ, որտեղ սովորողները իրենց սիրո զգացմունքները փորձեցին տեղ հասցնել սիրային բացիկների միջոցով: Հնչում էր ռոմանտիկ երաժշտություն, իսկ դասերի վերջում բոլոր սիրային խոստովանությունները հասան իրենց հասցեատերերին: