13.02.2016թ Մասիսի N5 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի մշակութային հանձնախումբը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Տյառնընդառաջի տոնին: Սովորողները բեմական կերպարներով ներկայացրեցին տոնի խորհուրդը, որին հաջորդեց հարսիկների պարը: Իսկ միջոցառման վերջում կենդանի երաժշտության հնչողությամբ «Հարսիկներին ու փեսաներին» ուղեկցեցին բակ, որտեղ վառվում էր Տյառնընդառաջի խարույկը: