Դաս-միջոցառումը նվիրված էր Մխիթարյան միաբանության 300-ամյակին: Սովորողները ակտիվ մասնակցում էին դասին: Նրանք ուսումնասիրել էին հայագիտության նշանավոր կենտրոնների ու դպրոցների` Մխիթարյան միաբանության, Լազարյան ճեմարանի, Ներսիսյան դպրոցի, Գևորգյան ճեմարանի գործունեության, նրանց կարևոր դերի ու նշանակության մասին: Սովորողները շեշտը դրել էին Մխիթարյան միաբանների կատարած հայանվեր աշխատանքի վրա: Ցուցադրվող տեսասահիկները ու տեսաֆիլմերը պատմեցին Մխիթարյանների հայապահպան աշխատանքի մասին:Դաս-միջոցառումը սովորողներին հայրենասիրական, մշակութային, կրթական մակարդակ ու կենսափորձ ունեցող մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տվեց:
|