«Հետապնդում եմ ու չեմ հասնում »-, այսպես է արտահայտել իր զգացմունքն առ Աստված Մեծ աղոթասացը: Xհ2 դասարանն էլ մի քանի դասաժամ «հետապնդում էր» Նարեկացուն...
Ճիշտ է, չհասավ, ինչպես նշեց ուսուցչուհի Ա.Ջանինյանը, բայց մի քիչ մոտեցավ, մի քիչ հասկացավ, մի քիչ մաքրվեց...
Տպավորիչ էր դասի մուտքը, վերնագրին համահունչ:Ալիսա Գալստյանի և Հասմիկ Քելեշյանի Տերունական երգ-աղոթքի ելևէջների ներքո կատարվեց մոմավառություն, ապա ամբողջ դասարանով հնչեցրին Նարեկյան աղոթք:
Սովորողները փոքր մանրապատումով, տեսասահիկներով, պաստառներով, թեմատիկ նկարներով և կիրթ ու հասուն խոսքով ներկայացրին Տիեզերական վարդապետի կյանքի հիմնական փաստերը, ապրած ժամանակաշրջանի պատմական բնութագիրը, ավանդազրույցները, տաղերի բովանդակությունը և «Մատյան ողբերգության » պոեմը:
Յուրաքանչյուր խումբ ուներ իր թեմատիկ բնաբանը, պլանը: Ըստ պլանի կետերի` ելույթ ունեցան խմբերի լեզվաբանները, պատմաբանները, նկարիչները, ասմունքողները և գրականագետները:
Հատկապես տպավորչ էին Շուշանիկ Գևորգյանի վրձնած «Տաղ Վառդավառին » և իր իսկ մեկնությունը, Նարեկացու երգած Աստվածամոր և Ռաֆայելի վրձնած Տիրամոր կերպարների նմանության բացահայտումը` ըստ Անի Աբաղյանի, Նելլի Եփրեմյանի և Ժանետա Առաքելյանի պատրաստած «Նարեկ » եկեղեցին` իր խորհրդանշական հիմքով և գմբեթով, Ոսկեհատ Հայրապետյանի` Տիրամոր գեղանի պարը:Ունկնդիրների հիացմունքին արժանացավ Սյուզաննա Վարդանյանը` իր գրաբարյան անթերի ասմունքով...
Դասն ավարտվեց Նատալի խաչատրյանի կողմից երկնած նորօրյա աղոթքով` սեր, ուժ, խաղաղություն խնդրելով Աստծուց...
|