Դաս-միջոցառման սկզբում ուսուցչուհին ներկայացրեց դասի նպատակը` ազգային պատմության օրինակով և դասերով սովորողների պատմական մտածողության զարգացում, ձևովորել հարգանք և արժանապատիվ վերաբերմունք ազգային հերոսների նկատմամբ: Սովորողները պատրաստել էին բեմականացում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը հանդես էր գալիս որևէ կերպարով, ներկայացնում էր այդ հերոսի կյանքը, սխրանքները: Սովորողները տոգորված էին հայրենասիրական լիցքերով, վճռականություն կար նրանց աչքերում: |