Գլխավոր էջ » Հոդվածներ » Հետաքրքրաշարժ ֆիզիկա |
Բերմունդյան եռանկյունու առեղծվածը
Աշխարհի այս առեղծվածային պատմության մասին լսել են գրեթե բոլորը: «Բերմունդյան եռանկյունու» կազմի մեջ են մտնում բերմունդյան կղզիները, Պուերտո Ռիկոյի և Ֆինլանդիայի արևմտյան մասը: Իրականում այդ արտասովոր ու խորհրդավոր պատմություններով հայտնի տարածքը աշխարհագրական առումով այնքան էլ եռանկյունաձև չէ. դրա անունը սիմվոլիկ է: Այդ տարածքում տեղի են ունենում ինքնաթիռների, նավերի խորհրդավոր անհետացումներ: Այդ առեղծվածները բացատրելու համար գիտնականները առաջ են քաշում տարբեր վարկածներ` եղանակային աննորմալ դրսևորումներից մինչև այլմոլորակայինների հափշտակումներ: Առաջին անգամ` 1950թ., խորհրդավոր անհետացումների մասին նշել է «Associated Press» գործակալության խմբագիր Ջոնսը և այդ տարածքը անվանել «Սատանայի ծով»: «Բերմունդյան եռանկյունի» անվան հեղինակը համարվում է Վինսենթ Գադիսը, ով 1964թ. հրատարակեց «Բերմունդյան մահացու եռանկյունի հոդվածը»: Սկսած 1960թ. սկսեցին բերմունդյան եռանկյունու առեղծվածի մասին բազմաթիվ հոդվածներ են հրատարակել: Այդ տարածքը դեռ միջնադարից համարվում է վտանգավոր: Եռանկյունում խորտակվել է մոտ 1200 իսպանական նավ: Որոշ գիտնականներ եռանկյունու առեղծվածը գիտականորեն բացատրում են այսպես. օվկիանոսի հատակը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ցնցումների, որի պատճառով այնտեղից օվկիանոսի մակերևույթ է բարձրանում մեթան: Մեթանը, բարձրանալով ջրի մակերևույթ, փոխում է դրա խտությունը, որի պատճառով էլ տեղի են ունենում նավերի հանկարծակի խորտակումները: Նույն մեթանը կարող է ջրից բարձրանալ օդ և փոխել օդի խտությունը: Դրա հետևանքով ինքնաթիռները կորցնում են հավասարակշռությունը և անցնում օվկիանոսի հատակը: Գոյություն ունի նաև թափառող ալիքների վարկածը, որոնց բարձրությունը հասնում է 30 մետրի և կարող է հեշտությամբ խորտակել նավեր ու օդանավեր: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Բերմունդյան եռանկյուն գաղտնիքը կապ ունի տիեզերքի հետ: Մի բան անվիճելի ու անհերքելի է. Բերմունդյան եռանկյունին մնում է ամենամեծ վախը, հրաշքը, խաբեությունն ու բացահայտելու օբյեկտը՝ աշխարհում աննորմալ գոտիների հետազոտությունների պատմության մեջ: Բերմունդյան եռանկյունու հանդեպ վախը տարիների պատմություն ունի և ժամանակի ընթացքում այն ավելի է խորանում: Նյուը վերցված է panorama.am կայքից: | |
Դիտումներ: 3032 | Մեկնաբանություններ: 4 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||