Գլխավոր էջ » Հոդվածներ » Կենսաբանություն |
Նյութերը ենթաբաժնում: 25 Ցուցադրված նյութերը: 11-20 |
Էջեր: « 1 2 3 » |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Սեպտեմբերի 12-ին 10-րդ հումանիտար հոսքում անցկացվեց համակարգչային դաս` «Կյանքի ծագման վարկածները» թեմայով: ՏՀՏ-ի կիրառման միջոցով ներկայացվեցին կյանքի ծագման վարկածները, բերվեցին ապացույցներ, բացահայտվեցին այն փորձերը, որոնց միջոցով հերքվել է կյանքի ինքնածնության վարկածը: Ցուցադրվեցին երկրի, տիեզերական, քիմիական և կենսաբանական էվոլյուցիայի փուլերը: |
|
|
Թմրանյութ տերմինն առաջին անգամ օգտագործել է Հիպոկրատը, որով բնութագրել է մարդկանց ոչ ճիշտ պահվածքը: 10 բնագիտական հոսքը նշեց , որ թմրանյութերի չարաշահումից առաջանում են ծանր հիվանդություններ: Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Հայտնի է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի' գիտակցաբար և անգիտակցաբար: Երկու ուղին էլ սովորաբար ունենում է ծանր հետևանքներ` տանելով ընդհուպ մինչև մահ:
|
|
|
|
|
Քրոմոսոմային և գենային մուտացիաներ Անցկացվեց համակարգչային դաս, որի ժամանակ աշակերտները բերված տեսանյութների միջոցով բացատրեցին քրոմոսոմային և գենային մուտացիաների պատճառով առաջացող գենետիկական հիվանդություները և դրանց ժառանգման բնույթը: |
Վիտամինների պակասից առաջացող հիվանդություններ Սովորողները տեսանյութերի միջոցով ներկայացրին տարբեր թերվիտամինոզները և ավիտամինները, բացատրեցին դրանց կանխման և բուժման միջոցները: Ներկայացրին այն սննդարար մթերքները, որոնք հարուստ են տարբեր վիտամիններով: |