Մասիսի հ.5 ավագ դպրոցի սովորողները պարբերաբար մասնակցում են Երևանի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում անցկացվող շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված հարցերի քննարկմանը: Նոյեմբերի 16-ին դպրոցի սովորողները մասնակցեցին հերթական զրույց-դասախոսությանը, որը նվիրված էր սնդիկի բնական շրջապտույտին, մարդու առողջության վրա դրա ազդեցությանը և բնական աղետներին, դրանց առաջացման պատճառներին: