Հոկտեմբերի 11-ին Մասիսի N5 ավագ դպրոցում տեղի ունեցավ համագործակցային դաս` Մասիսի հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Մ.Ենգիբարյանի հետ: Դասի թեման էր` «Վերարտադրողական առողջություն և սեռավարակներ»: Դասի ընթացքում զրույց-դասախոսության միջոցով ներկայացվեց արական և իգական սեռական համակարգերի կառուցվածքագործառական առանձնահատկությունները, սաղմնային զարգացման տարբեր շրջանների առանձնահատկությունները, պտղի զարգացման վրա արտաքին միջավայրի` տարբեր գործոնների ազդեցությունը: Բժիշկը սիրով պատասխանեց վերարտադրողական առողջության, սաղմնային զարգացման և սեռավարակների հետ կապված սովորողների առաջադրած հարցերին:
|