Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան |
Դեկտեմբերի 14-16-ը Մասիս քաղաքի №5 ավագ դպրոցում ընտրվեցին 30 սովորողներ, ովքեր ներգրավվեցին «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրին: Ծրագրի նպատակն էր սովորողներին տեղեկացնել ժողովրդավարության, ընտրությունների մասին:Դեկտեմբերի 14-ին սովորողներին ներկայացվեց, թե ի՞նչ է ժողովրդավարությունը և ո՞րն է նրա դրական կողմերը, միաժամանակ զուգահեռականներ անցկացվեց ըտրությունների վերաբերյալ, իսկ հաջորդ օրը դպրոցի 103 սովորողները ուսումնասիրելով «Առաջին անգամ ընտրող» գրքույկը կարողացան պատշաճ կերպով ներկայացնել ընտրության կարգը: Արդեն օրվա վերջում ընտրատեղամասը իր փաստաթղթերով հանդերձ պատրաստ էր հաջորդ` դեեկտեբերի 16-ին կայանալիք «քաղաքապետի» ընտրությանը: Եվ սովորողները պետք է այդ օրվա ընթացքում ստացած գիտելիքները ի ցույց դնեին`կազմակերպելով ընտրություններ: Ներկա էր նաև Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի» տնօրեն` Ա.Զաքարյանը և ծրագիրը համակարգող` Է.Մկրտումյանը: Արդյունքում պարզ դարձավ, որ սովորողները տիրապետում էին 3 օրվա ընթացքում ստացած նյութին: Ընտրությանը մասնակցեցին 103 աշակերտներ: Ներկաները փաստեցին, որ ընտրությունների ժամանակ այդ աշակերտների ձայնը կլինի որոշիչ` իրենց ճիշտ և խելացի որոշման շնորհիվ: Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին | |
Դիտումներ: 303 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||