Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մասիսի N5 ավագ դպրոցի սովորողները, ովքեր հետաքրքրված են սպորտով և ֆիզիկական կուլտուրայով, ֆիզկուլտուրայի ուսուցչի նախաձեռնությամբ այցելեցին ՖԿՍՊԻ: Այցի նպատակն էր` ոչ միայն ծանոթանալ ինստիտուտի պատմությանը, oլիմպիական ձեռքբերումներին, հայ մարզիկների փառավոր հաղթանակներին, այլ նաև օգնել երիտասարդներին պրոֆեսիոնալ մասնագիտության կողմնորոշման հարցում: Այցը սկսվեց ինստիտուտի բակից, որտեղ ի հիշատակ ուսանող ազատամարտիկների հուշարձանին հարգանքի տուրք մատուցվեց: Այնուհետև այցը շարունակվեց ինստիտուտի ներսում, երիտասարդները այցելեցին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի թանգարան, ինչպես նաև մասնագիտական ամբիոններ: Հանդիպումն ավարտվեց նիստերի դահլիճում, որտեղ ԲՈՒՀ-ի ռեկտոր՝ պարոն Վ.Բ. Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ողջունեցին և իրենց ուրախությունը հայտնեցին Մասիսի երիտասարդներին նման հարուստ պատմություն ունեցող ինստիտուտի ներսում տեսնելու կապակցությամբ:
|