Գլխավոր էջ » Հոդվածներ » Մեր առօրյան

Բաց դռների օր ՀՖՀՀ-ում/մասնագիտական կողմնորոշում/

 Սույն թվականի հոկտեմբերի 20-ին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հյուրընկալեց հայաստանյան դպրոցների ավելի քան 150 աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների և ծնողների: 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Պարոն ռեկտորը իր խոսքում անդրադարձավ համալսարանում տիրող կարգապահության և որակի պահանջին: Նա ներկայացրեց նաև նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որն իր դռները կբացի ուսանողների առջև 2018թ. սեպտեմբերին:
Այնուհետև համալսարանի ընդունելության ընթացակարգի, նախապատրաստական դասընթացների մասին տեղեկատվությունը ներկայացրեց արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, իսկ ուսումնական վարձերի, անվճար տեղերի և տրամադրվող սոցիալական օգնության մասին՝ ՀՖՀՀ վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան շրջելու համալսարանում, հանդիպելու ֆակուլտետների դեկանների, դասախոսների հետ և ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Կատեգորիա: Մեր առօրյան | Ավելացրեց: BGO (24.10.2017)
Դիտումներ: 364 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qhmaht  
0
buy atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin 80mg</a> cost lipitor 20mg

Անուն *:
Email *:
Կոդ *: